Համացանցում օրեցօր ավելի հայտնի է դառնում տեսանյութը, որում չափից դուրս գեր կատուն պատահաբար դադարեցնում է երկու ընկերների պայքարը:
Կադրերում երևում է, թե ինչպես են երկու կատուները կանգնել միմյանց դեմ և սպառնալով մլավում: Նրանք փոխանակում են առաջին հարվածները և պատրաստվում շարունակել պայքարը, երբ հայտնվում է ճարպոտ կատուն:
Նա դանդաղ մոտենում է ընկերներին և պատահաբար վայր ընկնում, ինչը զարմանալիորեն դադարեցնում է կռվարարների պայքարն ու բաժանում նրանց:
Թե երբ և որտեղ է նկարահանվել տեսանյութը, չի նշվում: