Բրազիլիայի նավահանգստում գրեթե երկու տոննա կոկաին է բռնագրավվել: Թմրանյութի խոշոր քանակությունը հայտնաբերվել է Լատինական Ամերիկայի ամենախոշոր կոնտեյներային նավահանգիստ Սանտոսում:
Կոկինինը թաքցրած է եղել երեք կոնտեյներում՝ սուրճի, սոյայի սպիտակուցի և շաքարի մեջ:
Թե բեռը որտեղ պետք է արտահանվեր, չի նշվում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բուենոս Այրեսի օդանավակայանում ուղևոր է ձերբակալվել՝ կոկաինի ճամպրուկով: Պարզվել է՝ կալանավորը ռուս է: