Սովը թուլացնում է ցավի զգացողությունը: Այս եզրակացությանն են եկել Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները, հաղորդում է Cell-ը:
Լաբորատոր մկների վրա կատարված ուսումնասիրություններում նյարդաբանները փորձել են կապ հաստատել սովի ու ցավի միջև:
Կրծողներին բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի մկների սնունդը սահմանափակել էին, իսկ մյուսներինը`սովորականի նման: Այնուհետև գիտնականները ցավ են պատճառել մկներին և դիտարկել օրգանիզմների արձագանքը:
«Մենք պարզել ենք, որ քաղցը թուլացնում է բորբոքային ցավերի վարքային արձագանքները և ազդողական հատկությունները, առանց սուր քրոնիկական ռեակցիաների փոփոխության»,- նշել են գիտնականները:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օրվա ընթացքում սովն ունենում է ցավազրկող ազդեցություն: Այս ժամանակահատվածում սոված մկներն արձագանքել են ծանր ցավին, սակայն երկարատև ցավի նկատմամբ ավելի քիչ զգայունություն են ցուցաբերել: