Համակարգը դարձել է անձնակենտրոն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
«Լինելով ուսանող՝ քաղաքական պրոցեսների ազդեցությունը լավ տեսնում եմ ԵՊՀ-ի վրա: Մեր թիկունքում անարդարություն է ու դրա դեմ պետք է պայքարել»,-նշեց ակտիվիստը:
Նրա կարծիքով՝ հասարակության անտարբերությունը հիասթափությունից է, մարդիկ չեն հավատում․ «Ողբերգություն չէ, պայքարի նոր մեթոդներ են պետք»: