Քաղաքացիական ակտիվիստ Վահագն Մինասյանը, ով մասնակցում էր «Մերժիր Սերժին» նախաձեռնության կազմակերպած երթին նշեց, որ ապակենտրոն շարժումները կարող են ինչ-որ հաջողություն արձանագրել:
Նրա կարծիքով՝ ընդդիմադիր դաշտը պառակտված է․ «2008 թվականի Մարտի 1-ից հետո Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի: Կան առանձին նախաձեռնություններ»:
Նա չի հավատում որևէ քաղաքական ուժի: