Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մարտից պետական հաստատությունների և կազմակերպությունների աշխատակիցներին արգելված է գրավիչ տեսքով աշխատանքի ներկայանալ։
Օրինակ՝ արգելված է եղունգները ներկելը և ոսկյա զարդեր կրելը։
Բացի այդ, աշխատող կանանց խորհուրդ է տրվում չերակարացնել եղունգները և չխտացնել թարթիչները, ինչպես նաև գունաթափել մազերը։
Նշվում է, որ նախկինում այդ ծառայություններից մեծ թվով թուրքմեն կանայք են օգտվել։ Դրանք բավականին թանկարժեք ծառայություններ են։ Օրինակ՝ թարթիչների խտացումը սկսվում է շուրջ 40 դոլարից։