British Airways ավիաընկերության անձնակազմի անդամին ձերբակալել են երեկույթից հետո բորտուղեկցորդուհուն բռնաբարելու կասկածանքով։
Միջադեպը տեղի է ունեցել Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայնից Սինգապուր 12 ժամ տևած չվերթից հետո։
Նշենք, որ Սինգապուրում բռնաբարության համար նախատեսվում է մինչև 5 տարվա կալանք կամ մտրակի 12 հարված։
Մտրակի հարվածը նախատեսված է մինչև 50 տարեկան տղամարդկանց համար՝ կողոպուտի, բռնաբարության և մի շարք այլ հանցագործությունների համար։