Բելառուսի ազգային հավաքականը ընկերական խաղում երեկ Բաքվում 1:0 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի նկատմամբ: Անցյալ տարվա նոյեմբերին Բելառուսն Երևանում ստուգողական խաղում 4:1 հաշվով զիջել էր Հայաստանի ազգային թիմին:
Բելառուսի ազգային թիմի դարպասապահ Ալեքսանդր Գուտորի կարծիքով Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների միջև խաղամակարդակի տարբերությունը զգալի է:
«Հանաստանն ու Ադրբեջանը անհամեմատելի են, ինչի վկայությունը գրանցված հաշիվներն են: Հայերը արագ և սուր էին գործում, իսկ ադրբեջանցիներին հաջողվում էր միայն գնդակ պահել»,- երեկվա խաղից հետո ասել է Գուտորը: