Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

«Ոստիկանությունը սպասարկում է Տարոն Մարգարյանի ապօրինությունները»․ Զարուհի Փոստանջյանը կդիմի դատարան

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մարտի 21-ին տեղեկատվություն ստանալու հարցումով դիմել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին՝ խնդրելով պարզաբանում տրամադրել այն մասին, թե ինչու 2018 թ-ի փետրվարի 14-ից մինչ օրս «Երկիր Ծիրանի» խմբակցության մեքենան թույլ չեն տալիս կայանել Երևանի քաղաքապետարանի հետնամասում գտնվող ավտոկայանատեղիում (ինչպես որ տեղի էր ունենում մինչև 2018 թ-ի փետրվարի 13-ը):

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ իր հարցմանը գրավոր պատասխան դեռևս չի ստացել, այլ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը բանավոր կարգով տեղեկացրել է, որ «ձեր մեքենայի համարները ցուցակից հանված են»։

«Կոնկրետ մեր նկատմամբ (նկատի ունի իրենց խմբակցության անդամներին-խմբագրական) հստակ կիրառվում է խտրական մոտեցում և այդ խտրական մոտեցումը պայմանավորված է յուրայինի և ոչ յուրայինի կարգավիճակով․ բոլոր այն մարդիկ, ովքեր յուրային են, ովքեր որ կազմում են քրեաօլիգարխիկ խմբակը՝ կարող են մուտք գործել քաղաքապետարանի այդ անցակետից՝ անկախ այն հանգամանքից նրանք քաղաքապետարանի աշխատակից են, թե ոչ և մենք բազմիցս տեսնում ենք մարդկանց, ովքեր ընդհանրապես կապ չունեն քաղաքապետարանի գործունեության հետ, բայց սեփական մեքենաներով անարգել մուտք են գործում այդ կայանատեղի»,- նշեց Զարուհի Փոստանջյանը և այս համատեքստում հավելեց նաև, որ քաղաքապետարանի այս քայլն որևէ կերպ չի կաշկանդելու իրենց պայքարը ընդդեմ քաղաքապետարանի ապօրինի գործողությունների։

«Մենք, իհարկե, չենք կաշկանդվում, մենք շարունակում ենք պայքարել և սա դիտարկում ենք որպես սովորական երևույթ մեր պայքարի մեջ և այնպես չէ, որ սա մեզ համար ինչ-որ ազդեցություն է ունենալու»,-ասաց Երևանի ավագանու անդամը։

Քաղաքապետարանի հատուկ պահպանվող այդ կայանատեղին Փոստանջյանի պնդմամբ՝ հսկվում է մեծաթիվ ոստիկաններով, որոնց ներկայության անհրաժեշտությունն այնտեղ ըստ նրա՝ չկա։

«Սա հենց այնպես չէ․ մենք հասկանում ենք, որ ոստիկանությունը համատեղ սպասարկում է Տարոն Մարգարյանի ապօրինությունները»,- շեշտեց Զարուհի Փոստանջյանը։

Նրա հավաստմամբ՝ քաղաքապետարանի այս քայլը անպատասխան չի մնալու և բողոքարկվելու է դատական կարգով։

«Այս ապօրինության դեմ մենք բողոքներ ներկայացնելու ենք ընդհուպ մինչև դատարան՝ անկախ այն հանգամանքից, թե դատարաններն այսօր ում են ծառայում, որպեսզի վերականգնենք մեր իրավունքները․ բոլորը պետք է կանչվեն պատասխանատվության՝ թե քաղաքապետարանի աշխատակիցները, թե Տարոն Մարգարյանը, թե նաև ոստիկանության աշխատակիցները, ովքեր ապօրինի հրամանի ներքո են գործում»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում