ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկար ժամանակ Ջոն Բոլթոնին Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնին նշանակելու որոշում չէր կայացնում նաև քաղաքական գործչի բեղերի պատճառով։
Այս մասին գրում է The Hill պարբերականը։
Բոլթոնն ինքը Twitter-ի իր էջում գրել է, որ «երախտապարտ է սափրվելու խորհուրդների համար», սակայն մտադիր չէ հրաժարվել իր բեղերից։
Թրամփի՝ Բոլթոնի բեղերի նկատմամբ հակակրանքի մասին հայտնի է դեռևս 2016-ից։ Նա բազմիցս կատակել է այդ թեմայի շուրջ։