Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։
Ֆրանսիացի գործընկերոջ հետ զրույցի ընթացքում Էրդողանը ցավակցություն է հայտնել Տրբեում ահաբեկչության կապակցությամբ, որի արդյունքում երեք մարդ է զոհվել։
Բացի այդ, Թուրքիայի նախագահը վրդովմունք է հայտնել Աֆրինում Անկարայի ռազմական գործողության նկատմամբ Ֆրանսիայի դիրոքորոշման հետ կապված։ Նշվում է, որ պաշտոնական Փարիզն այդ գործողության ամենալուրջ քննադատներից մեկն է։