ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարող է Տեխասի համալսարանի ռեկտորը դառնալ։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal պարբերականը։
Բուհի ընտրական հանձնաժողովի որոշ անդամներ ակտիվորեն առաջ են քաշում Թիլերսոնի թեկնածությունը։ Ի դեպ, Թիլերսոնն այդ համալսարանի շրջանավարտ է։
ԱՄՆ նախկին պետքարտուղարը դեռ չի որոշել, թե ինչով է մտադիր զբաղվել։ Պարբերականը նշում է, որ նա արդեն աշխատանքի մի շարք առաջարկություններ է ստացել։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Թիլերսոնին պաշտոնից հեռացնելու մասին։ Նրան կփոխարինի ԿՀՎ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Մայք Պոմպեոն։