Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

Մեռան ուտելով, գոնե մի գնացք ձեռք բերեն, ցույց տան, որ աշխատում են. ՀԿԵ-ն ձեռք կբերի երկրորդ էլեկտրագնացքը

Կապի ու տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը նախօրեին Սերժ Սարգսյանին ներկայացնելով ոլորտում պլանավորվող աշխատանքները՝ ասել է, որ այս տարվա ընթացքում կանխատեսվում է նաև ձեռք բերել երկրորդ էլեկտրագնացքը։

Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կողմից դեպի Գյումրի և հակառակ ուղղությամբ առաջին էլէկտրագնացքը կանոնավոր կերպով շահագործման հանձնվեց մարտի 8-ից։ Ընդ որում՝ տոնական օրերին անվճար էր, իսկ մարտի 12-ից՝ արդեն վճարովի՝ մեկ ուղղությամբ՝ 2500 դրամ։

Կապի և տրանսպորտի նախարարության երկաթուղու վարչության նախկին պետ, փաստաբան Արսեն Մկրտչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ողջունելի կլինի, եթե ՀԿԵ-ն երկրորդ գնացքը գնի և հանձնի շահագործման, սակայն կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ներդրումային ծրագիրը, որը նախատեսված է շարժակազմ ձեռք բերելու համար, արդեն ավարտված է։ Եվ հայտնի չէ, թե ինչպես արդեն գնված գնացքը, ինչպես նաև նորը, որը պետք է ձեռք բերվի, ինչ միջոցների հաշվին է լինելու։ «Բայց անկախ նրանից, թե ինչ գումարով են բերում, դա լավ բան է։ Միևնույն ժամանակ մեզ համար գաղտնիք չէ, որ տարեկան մոտ 1 միլիոն դոլար ՀՀ բյուջեից հատկացվում է երկաթուղուն ուղևորափոխադրումից կրած վնասները հատուցելու համար։ Բացի դրանից՝ պարզ է նաև, որ մի գնացքով, երկու գնացքով երկաթուղու վնասները չեն փոխհատուցվելու։ Հատկացված 1 միլիոն դոլարով էլ փակվում է վնասների 30 տոկոսը, մնացած 70 տոկոսը երկաթուղու վրա է»,- ասաց Մկրտչյանը։

Անդրադառնալով նոր գործարկված էլեկտրագնացքին և դրա առաջարկած գնին, Մկրտչյանն ասաց, որ բոլորը շեշտադրում են բարձր գինը, բայց ուշադրություն չեն դարձնում, որ երկաթուղին ժամանակ առ ժամաակ փոխադրումներ է իրականացնում անվճար, որը ոչ այլ ինչ է, քան իրական դեմպինգ։ Այլ հարց է, որ 2500 դրամը թանկ է։ Ստացվում է, որ շահույթ հետապնդող ընկերությունը իր կոմերցիոն ռիսկի հաշվին պետք է գին սահմանի, կոնցեսիոն պայմանագրով ինքն ունի այդ՝ գին սահմանելու ազատությունը»,- նշեց Մկրտչյանը։

Ինչ վերաբերում է նոր էլէկտրագնացքի ձեռքբերման միջոցներին, ապա Մկրտչյանը նշեց, որ հնարավոր է ներդրումային ծրագիրը շտկած լինեն, փոփոխած լինեն և նախատեսած լինեն, որ այն գումարները, որոնք պետք է ուղղվեին ենթակառուցվածքների վրա, այդ գումարները վերցնեն և ներդնեն շարժակազմի մեջ։ «Միևնույն է, ենթակառուցվածքի մեջ էլ են ուտում գումարները, շարժակազմի մասով էլ վաղուց կերել վերջացրել են։ Գոնե մի գնացք գնեն, որ ցույց տան՝ մի բան արել են։ Այս պահի դրությամբ գնացքը միակ բանն է, որը կարող են որպես արված աշխատանքի արդյունք ներկայացնել։ Ցուցադրելու այլ բան չի մնում»,- եզրափակեց Արսեն Մկրտչյանը՝ հավելելով, որ անկախ ամեն ինչից, եթե էլեկտրագնացքները սկսեն շատանալ, ապա դրանք միանշանակ կաշխատեն։

Հիշեցնենք, որ Հայաստանի երկաթուղին 2008 թվականից, երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց Հայաստանի նախագահի պաշտոնը, հավատարմագրային կառավարման հանձնվեց Ռուսաստանի երկաթուղիներ ընկերությանը՝ 30 տարի ժամկետով: Կառավարումը իրականացվում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության միջոցով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում