Friday, 29 03 2024
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

«Թղթերով նորմալ» Հայաստանի կոռուպցիոն դեմքը

Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը` Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO) հրապարակել է նոր զեկույց Հայաստանում կոռուպցիան կանխելու նպատակով խմբի կողմից տրված երաշխավորությունների կատարման վերաբերյալ: GRECO-ն արձանագրել է, որ Հայաստանը գոհացուցիչ կերպով կյանքի է կոչել 18 երաշխավորություններից 5-ը: Մնացած 12-ը կիրառվել են մասնակի, իսկ մեկն ընդհանրապես կյանքի չի կոչվել:

Ակնհայտ է, որ զուտ վիճակագրական ցուցանիշների առումով նույնիսկ` Հայաստանը թերացել է հակակոռուպցիոն քայլերի իրականացման առումով: Իսկ երբ անգամ հպանցիկ ուսումնասիրում ենք զեկույցը, ակնհայտ է դառնում, որ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում առաջնորդվել է Սերժ Սարգսյանի հայտնի մի արտահայտությամբ, թե «թղթերով ամեն բան նորմալ է»: Օրինակ` GRECO-ն առաջընթաց է գրանցել խորհրդարանում օրենսդրական գործընթացի թափանցիկության ապահովման հարցում, միևնույն ժամանակ` Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը նշել է, որ անհրաժեշտ են նոր ջանքեր՝ մշակելու խորհրդարանականների համար վարքագծի նոր կանոնագիրք, ինչպես նաև ամրապնդելու այն մեխանիզմները, որոնք մոնիթորինգի են ենթարկում պատգամավորների՝ էթիկայի նորմերին ու չափորոշիչներին համապատասխանությունը:

Այսինքն՝ եթե մի պահ դուրս գանք զեկույցի ֆորմալ ձևակերպումների հարթությունից, ապա ստացվում է, որ Հայաստանում պատշաճ ձևով ընդունվել է հակակոռուպցիոն օրենսդրական փաթեթ, սակայն այն կիրառական նշանակություն չունի, կամ օրենքը գործում է նվազագույն արդյունավետությամբ: GRECO-ն առաջարկում է ընդունել խորհրդարանականների համար վարքագծի նոր կանոնագիրք: Ակնհայտ է, որ ինչքան էլ Հայաստանում «թղթերով ամեն բան նորմալ» է համարվում, Եվրախորհրդում, ըստ էության, կարծում են, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորների վարքագիծն օրենսդրական նոր կարգավորումների անհրաժեշտություն ունի` թերևս ակնարկելով այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք առաջանում են թե՛ հայաստանյան ընտրությունների և թե՛ պատգամավորի կարգավիճակին անհարիր գործունեության բազմաթիվ դրսևորումների հետևանքով: Օրինակ` ինչպե՞ս կարող է Հայաստանի խորհրդարանը արդյունավետ վերահսկողություն սահմանել հակակոռուպցիոն պայքարի գործընթացում, երբ գործող ԱԺ-ն ձևավորվել է, այսպես կոչված, «10000-ոց» կոռուպցիոն կոնսենսուսի հետևանքով: Մյուս կողմից` մեր խորհրդարանը, ինքն է ծնում կոռուպցիայի նոր ռիսկեր` դառնալով իշխանության և բիզնեսի սերտաճման հայելային արտացոլումը:

Նույն տրամաբանությամբ` GRECO-ն ողջունել է սահմանադրական այն փոփոխությունները, որոնք բարեփոխել են դատական ինքնակառավարումը՝ հիմնելով Բարձրագույն դատական խորհուրդ, սակայն արձանագրել է, որ Հայաստանի դատարանները դեռ հեռու են անկախ լինելուց:

Ընդհանուր առմամբ` GRECO-ի զեկույցն արձանագրում է Հայաստանի օրենսդրության և իրականության ակնհայտ կոնտրաստը:
Ի դեպ, կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում խիստ էական է, թե պետությունն ու պատկան մարմիններն ինչպես են արձագանքում կոնկրետ հաղորդումներին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է քննել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին աշխատակից Հրաչյա Հարությունյանի հայցը․ վերջինս տարիներ առաջ ՀԷՑ-ի սեփականտեր՝ ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ»-ի թեժ գծին անանուն նամակ էր ուղարկել, որում տեղեկացրել էր իր բացահայտած՝ կազմակերպված հանցավոր շղթայի մասին, ինչի հետևանքով ընկերությունը ֆինանսական հսկայական վնասներ է կրել։ Հարությունյանին, սակայն, դատի էին տվել զրպարտության հոդվածով։ Առաջին ատյանի դատարանում Հրաչյա Հարությունյանը կարողացել է ապացուցել, որ անանուն նամակ ուղարկելով՝ ինքը որևէ մեկին չի զրպարտել, քանի որ, ըստ Հայաստանի Քաղաքացիական օրենսգրքի սահմանման, վիրավորանքը կամ զրպարտությունը կարող է արտահայտվել միայն հրապարակային տեսքով: Վերաքննիչ դատարանը, սակայն, զրպարտության հիմքեր է գտել և պարտավորեցրել Հարությույնյանին վճարել 5 միլիոն դրամ ու ներողություն խնդրել։ Այս դեպքը ինդիկատորային է և լավագույնս բացահայտում է, որ Հայաստանում իրականում պայքար է տարվում ոչ թե կոռուպցիայի, այլ դրա մասին բարձրաձայնողների դեմ: Նման նախադեպերով հասարակությունը մեսիջ է ստանում` համակերպվել կոռուպցիոն բուրգի տրամաբանությանը կամ նույնիսկ տեղավորվել դրա, այսպես կոչված, ստորին դարակներում` փշրանքներ ստանալու ակնկալիքով:

Գործ ունենք, ըստ էության, տեսանելի կոնտրաստի հետ, երբ ընդունվում են գեղեցիկ օրենքներ` Եվրոպային սիրաշահելու համար, և արմատավորում է հոռի «մշակույթ»` բացառապես քրեաօլիգարխիային ծառայելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում