ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տրանսգենդերներին ԱՄՆ բանակում ծառայություն անցնել արգելելու մասին հուշագիր է ստորագրել։ Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը։
Փաստաթղթում նշվում է, որ «գենդերային դիսֆորիայով» տառապող անձանց նկատմամբ գործում է ծառայություն անցնելու արգելքը, որոնց բժշկական օգնություն է անհրաժեշտ։ Նշվում է, որ նման խմբերը «զգալի վտանգ են ներկայացնում զինծառայողների արդյունավետությանը», սակայն «որոշ դեպքերում կարող են բացառություններ արվել»։
Որոշումը կայացվել է պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի և ռազմական փորձագետների հետ խորհրդակցությունից հետո։