Thursday, 25 04 2024
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում

Սուպերվարչապետության հակառակ երեսը

Ազգային ժողովը նախօրեին հաստատեց կառավարման խորհրդարանական մոդելի պայմաններում կառավարության կառուցվածքի մասին օրենսդրական փաթեթը, որով սահմանվում է, որ կառավարությունն ունենալու է վարչապետ, երեք փոխվարչապետ, որոնցից մեկը՝ առաջին փոխվարչապետ, և 17 նախարար: Այստեղ առանցքային բանավեճի առարկան ընդդիմության և իշխանության միջև այն էր, որ ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը, նաև, իհարկե, քննչական կառույցները անմիջականորեն լինում են վարչապետի ենթակայության տակ, ոչ թե կառավարության: Այսինքն՝ իրավապահ-ուժային այդ կառույցները լինելու են անմիջականորեն վարչապետի ներքո և հետևաբար անմիջականորեն հաշվետու չեն լինելու խորհրդարանին:

Իհարկե, այստեղ բանավեճի մասին խոսել հնարավոր է հարաբերականորեն, քանի որ գործնականում ՀՀԿ մեծամասնությունը հաստատել է կառուցվածքը առանց որևէ դժվարության: ՀՀԿ-ական, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նոր նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ տվյալ պարագայում խոսքը ոչ թե սուպերվարչապետ ստեղծելու, այլ քաղաքական մեծ պատասխանատվության ներքո դրված վարչապետ ունենալու մասին է խոսքը: Մեծ հաշվով, պետք է արձանագրել, որ իրավիճակը այստեղ, անշուշտ, հարաբերական է, և ճշմարտությունը թերևս մեջտեղում է, և ամեն ինչ կախված է նրանից, թե ով է վարչապետը: Որովհետև, ի վերջո, վարչապետը դե յուրե ենթակա է Ազգային ժողովին, և եթե վարչապետը լինի ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ որևէ ուրիշ գործիչ, ապա այս դեպքում անկասկած իրականությունը կլինի Գևորգ Կոստանյանի բնորոշմանը համապատասխան, և այդ վարչապետին ԱԺ մեծամասնությունը կդնի իսկապես լուրջ քաղաքական պատասխանատվության տակ՝ օգտագործելով իր առաջնային մանդատը:

Եթե խոսում ենք վարչապետ Սերժ Սարգսյանի մասին, ապա այստեղ արդեն ավելի հավանական է դառնում հենց ընդդիմության ներկայացրած սուպերվարչապետի տարբերակը, քանի որ քաղաքական մեծամասնությունը հազիվ թե առաջնային մանդատ կիրառի Սարգսյանի հանդեպ: Այստեղ, սակայն, առանցքային ինտրիգներից մեկն այն է, թե Սերժ Սարգսյանն իր սուպերվարչապետությունն ում հանդեպ պետք է կիրառի: Ենթադրաբար՝ հասարակության, իշխանության դիրքերն ամրապնդելու համար:

Թվում է, որ դա իսկապես այդպես է, առավել ևս, որ նկատելիորեն փակվում է իշխանության գործունեությունը մի քանի ընթացակարգային մասերով: Սակայն արդյո՞ք Սարգսյանն ունի ընդհանրապես լայն իմաստով ռեսուրս փակ իշխանություն և փակ համակարգ, կարծր համակարգ հաստատելու համար, ունի՞ այդ հարցում արևմտյան պահանջները աչքաթող անելու, հաշվի չառնելու հնարավորություն: Ո՛չ, որովհետև դա անվտանգության հարց է, որովհետև առանց Արևմուտքի հետ հարաբերության Սերժ Սարգսյանը չի կարող զսպել Ադրբեջանին, Ռուսաստանն այդ իմաստով հուսալի է, եթե կա արևմտյան այլընտրանք, այլապես Ռուսաստանի վրա հույս դնել չի ստացվի, և Սերժ Սարգսյանը դա լավ գիտի:

Հետևաբար սուպերվարչապետությունը իրական քաղաքականության ռեժիմում որքան էլ ունի հանրությանը զսպելու, այդուհանդերձ՝ անկասկած նաև այլ նպատակ կամ գործառույթներ, եթե խոսքը հենց այդ տարբերակի մասին է և ոչ թե քաղաքական պատասխանատվության բեռ կրող վարչապետի մասին: Սուպերվարչապետությունը Սերժ Սարգսյանի «երաշխիքն» է Արևմուտքի հետ հարաբերություններում ճնշման ավելացման պարագայում, երբ նրանից կակնկալվի առավել դինամիկ գործունեություն թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի, թե՛ համակարգային ռեֆորմների հարցում: Սերժ Սարգսյանը Արևմուտքից առավել ուժեղ և վճռորոշ պահանջների դեպքում չունի դիմադրելու ռեսուրս և նաև պատկերացնում է դրա ոչ խելամտությունը: Ըստ այդմ՝ նա պետք է ձեռք բերի իր իսկ գլխավորած համակարգի ներքին դիմադրությունը հաղթահարելու լծակներ, որոնք, իհարկե, գործի կդնի անհրաժեշտության դեպքում, երբ արդեն պետք է ընտրի Արևմուտքի և իր համակարգային գործընկերների միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում