ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական Ջոն Բոլթոնը պատրաստվում է աշխատանքից հեռացնել Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի մի շարք աշխատակիցների։ Այս մասին մարտի 23-ին հայտնել է Foreign Policy պարբերականը։
«Բոլթոնը կարող է և զանգվածային կրճատումներ կիրականացնի»,-գրում է պարբերականը։
Սպառնալիքը կախված է այն պաշտոնյաների գլխին, որոնք կողմնակից չեն Դոնալդ Թրամփին։
Նման կերպ նախատեսվում է պայքարել արտահոսքերի դեմ, որոնք սկանդալների պատճառ են դառնում։