ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության հարցերով խորհրդական է նշանակել Ջոն Բոլթոնին, քանի որ ցանկանում է ուժեղացնել Իրանի վրա գործադրվող ճնշումը և ազդել նավթի համաշխարհային գների վրա։ Այս մասին հաղորդում է CNBC-ը՝ վկայակոչելով վերլուծաբաններին։
Նշվում է, որ Բոլթոնը կպնդի ուժեղացնել ճնշումն Իրանի վրա՝ միջուկային գործարքի հետ կապված։ Ըստ վերլուծաբանների՝ ԱՄՆ-ն ,ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի շուրջ համաձայնագրից, և Միջին Արևելքում քաղաքական դրությունն ավելի լարված կդառնա։ Դա կարող է վատ ազդեցություն ունենալ Իրանի վրա, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել նավթի գների բարձրացմանը։