Tuesday, 23 04 2024
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել
Տավուշի «սրբազան պայքարը»․ նոր դերաբաշխում է արվել

Փողոցում «քցած» իշխանության «տերերը»

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իշխանությունը, կոպիտ ասած, հրապարակում գցած է լինելու, մնում է ժողովրդին գնալ ու վերցնել այն` խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ընդդիմադիր պատգամավորը, անշուշտ, նկատի ունի ապրիլի 9-ից 17-ի միջակայքը, երբ Սերժ Սարգսյանը ֆորմալ առումով ներկայացված չի լինելու իշխանության մեջ, որովհետև հեռացած է լինելու նախագահի պաշտոնից` չստանձնելով վարչապետությունը:

ՔՊԿ առաջնորդի պնդումը` իշխանության հրապարակում գցված լինելու մասին, մեղմ ասած` համարժեք չէ այն իրականությանը, որը ձևավորվել է Հայաստանում, ընդ որում` անկախ խնդրի ֆորմալ կամ ոչ ֆորմալ ընկալումից:

Սկզբունքային խնդիրն այն է, որ մեր ընդդիմությանը մինչև այսօր չի կարողացել «մարսել» կառավարման նոր համակարգի առանձնահատկությունները: Խորհրդարանական կառավարման պարագայում, ֆորմալ առումով, իշխանության կենտրոնը մեծամասնությունն է և երկրում իշխանության վակուում չի կարող առաջանալ, եթե նույնիսկ ոչ թե մեկ շաբաթով, այլ մեկ ամսով երկիրը չունենա վարչապետ: Առավել ևս` ներկա իրավիճակում, երբ ընդդիմությունը չի կարողացել առաջարկել օրակարգ, որը նույնիսկ տեսականորեն կարող է չեղարկել անցած տարվա ապրիլի 2-ի իշխանության և հասարակության կոնսենսուսը, որի իմաստը հասարակության օտարումն է իշխանության ձևավորման գործընթացից: Ակնհայտ է` քանի դեռ ընդդիմությունը հասարակությանը չի առաջարկել ծրագիր, որն ավելին արժի 10000 դրամից` ժողովուրդն Ազատության հրապարակ չի վերադառնալու:

Մյուս կողմից` առնվազն տարակուսելի է, որ իշխանափոխության մասին պնդումները չեն զուգակցվում ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջով, որովհետև կառավարման նոր համակարգում իշխանության ձևավորման այլ լեգալ ճանապարհ գոյություն չունի: Նիկոլ Փաշինյանը կամ որևէ այլ ընդդիմադիր գործիչ չեն կարող ընդունել խորհրդարանական մեծամասնության լեգիտիմությունը, բայց կասկածի տակ առնել վարչապետ նշանակելու նրա իրավունքը:

Սակայն Փաշինյանը, ըստ ամենայնի, ակնարկում է այն հնարավորությունը, որ Սերժ Սարգսյանի ֆորմալ իշխանության կորուստը յոթ օրերի ընթացքում հանգեցնելու է իրական իշխանության կորստին: Սա հիպոթետիկ վարկած է` մի քանի պատճառով: Նախ` Սերժ Սարգսյանի համակարգն ինքնակարգավորվում է ոչ միայն ու ոչ այնքան սահմանադրական, այլ` չգրված խաղի կանոններով, որոնց համաձայն, մարտի 19-ի հայտարարությամբ, Սերժ Սարգսյանն արդեն փաստացի ստանձնել է վարչապետությունը: Մյուս կողմից` եթե ապրիլի 9-ից 17-ի միջակայքում Սերժ Սարգսյանը «գահընկեց» արվի, ապա դա տեղի է ունենալու ոչ թե փողոցի ազդեցության, այլ` իշխանության ներսում գործող ուժային կենտրոններից մեկի գործողությունների հետևանքով: Հայաստանի իշխանության ներսում հիմա «հեղաշրջում» կազմակերպելու պոտենցիալ ունեցող գործիչներ կամ կենտրոններ չկան: Ասել կուզի` խորհրդավոր յոթ օրերին իշխանությունը նույնիսկ տեսականորեն չի կարող անտեր մնալ:

Մյուս կողմից` Նիկոլ Փաշինյանն այսօր արել է մեկ այլ ուշագրավ հայտարարություն, որով, ըստ էության, փակել է Սերժ Սարգսյանին զինված տարբերակով «գահընկեց» անելու հնարավորությունը` համակարգային ուժային որևէ սեգմենտի, թե «ծռության» նախաձեռնությամբ: Պատգամավորն այսօր դարձյալ շեշտել է, որ իրենց հանրահավաքը Սերժ Սարգսյանի դեմ լինելու է խաղաղ: «Դա մենք համարում ենք բաց ձեռքերի քաղաքականություն, որը ենթադրում է շատ կոնկրետ գործողություններ, բայց որը բացառում է բռնությունը: Այսինքն՝ նույնիսկ հակաբռնությունը մեզ համար անընդունելի է»,- ասել է Փաշինյանը:

Գուցե տարօրինակ հնչի, սակայն Նիկոլ Փաշինյանն այսօր, ըստ էության, փաստարկներ է բերել այն բանի օգտին, թե ինչու չի կարելի այս պահին Ազատության հրապարակ վերադառնալ` Սերժ Սարգսյանի հեռացման պահանջով: Դատարկ հրապարակը թույլ չի տալիս իշխափոխության հասնել քաղաքական ճանապարհով, մյուս կողմից` հանրային տրամադրությունների արհեստական արմատականացումը բերելու է միայն «ծռության» նոր արյունոտ դրսևորումների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում