Friday, 19 04 2024
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով

Ո՞վ է կախաղան բարձրացվելու հրապարակում

Հետաքրքիր օրինաչափություն է նկատվում. ինչքան մոտենում է ապրիլի 9-ն` այնքան Ազատության հրապարակում պակասում է միտինգավորների թիվը: «Հանուն Հայաստան պետության» ճակատի առաջին հանրահավաքին եկել էր 300 մարդ, անցած շաբաթ` 200, այսօր` ավելի քիչ: Սա առնվազն խոսում է այն մասին, որ մեր հասարակությունը բացարձակ անտարբեր է նույնիսկ աղմկահարույց դատավարությունների հանդեպ, այլապես` Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դառավճռից հետո հրապարակում հավաքվածների թիվը գոնե կշատանար: Բայց ինչքան պակասում է մարդկանց թիվը` այնքան ավելի ագրեսիվ ու հավակնոտ են դառնում հռետորների ելույթները: Ճակատի անդամ Դավիթ Սանասարյանն ասել է, թե խորհրդակցությունների, բանակցությունների մեջ են տարբեր ուժերի հետ, որպեսզի «հրապարակում ասեղ գցելու տեղ չլինի»:

Հրապարակ լցնելու հնացած բանաձև է, որովհետև քաղաքական բանակցություններն ու կոնսուլտացիաներն ոչինչ չեն տալիս, մանավանդ, եթե «յոթ դռների» հետևում «հեղափոխական» ծրագրեր են մշակում լուսանցքում հայտնված քաղաքական ուժերը. զրոների գումարից երբեք դրական թիվ չի ստացվում:

Շահարկումներից խուսափելու համար` նկատենք, որ խոսքը ոչ թե կոնկրետ գործիչների բարոյական նկարագրի, այլ` քաղաքական կշռի մասին է: Մեր ընդդիմությունը քսան տարիների ընթացքում չհասկացավ, որ հաջողության գրավականն ոչ թե կաբինետներում կայացված քաղաքական համաձայնություններն են, այլ` ընդդիմության և հասարակության դիալոգը, համաձայնությունը:

Քաղաքական համաձայնություններն ինքնին ինքնանպատակ են, երբ չունեն ռացիոնալ օրակարգ, ամրապնդված չեն հասարակական վստահության ռեսուրսով և չեն ստեղծում միջավայր` շարժման ղեկավար կազմը նոր, կրեատիվ դեմքերով համալրելու համար: Երբ չկան նոր գաղափարներ, զարգացման ռեսուրս, մարդիկ փորձում են իրենց հանրահավաքների մարդաշատությունն ապահովել թամաշաներով, տեսարաններով:

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանի խոսքով՝ իրենք նախատեսում են Մարտի 1-ի դեպքերի դատավարություն անել հրապարակային՝ Ազատության հրապարակում: Նա ասել է, որ դիմելու են Անդրանիկ Քոչարյանին, Սեդա Սաֆարյանին՝ փաստահավաք խմբի անդամներին, որոնց մոտ հավաքված և կուտակված են Մարտի 1-ի հետ կապված բոլոր փաստաթղթերը: «Դատավարությունը պետք է կատարվի՝ այստեղ հրապարակում, բոլորի աչքի, ժողովրդի, սփյուռքի մասնակցությամբ, և մինչև ապրիլի 9–ը պետք է կարողանանք իրականացնել դատավարությունը»,- ասել է նա՝ նշելով, որ վճիռը կլինի ժողովրդինը:

Մարտի 1-ի կազմակերպիչներն, անշուշտ, պետք է պատժվեն, սակայն դա պետք է տեղի ունենա միայն լեգալ ճանապարհով` օրենքով նախատեսված ընթացակարգով և ատյաններում: Լյումպենի դատաստան կազմակերպելը կամ Ազատության հրապարակում կախաղանների տեսարաններ բեմականացնելն ոչ միայն որևէ աղերս չունեն իրական քաղաքականության հետ, այլ մարդկանց մոտ ավելի են խորացնում ապատիկ տրամադրությունները` նրանց դարձնելով իշխանության 10000 դրամների պոտենցիալ շահառուներ կամ ՊՊԾ-ն զավթող «գրոհայիններ»: Նման ընդդիմության առկայությամբ Սերժ Սարգսյանի իշխանությունը ոչ միայն լեգիտիմացվում, այլ ավելի քաղաքակիրթ է երևում:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում