ԱՄՆ և Չինաստանի գիտնականների խումբը՝ Google ընկերության աջակցությամբ, ստեղծել է քաղաքային տնտեսության օգտագործման արդյունավետությունը գնահատելու մոդել՝ օգտագործելով ժողովրդագրական և օդերևութաբանական մեծ թվով տվյալներ:
Ինչպես նշում են հետազոտողները, անկախ այն հանգամանքից, որ քաղաքային տնտեսությունները ի վիճակի չեն քաղաքային բնակչությանը սննդով ապահովել, քաղաքային ագրոբիզնեսները շատ առավելություններ ունեն:
Նախևառաջ, ամբողջ ներուժով աշխատող քաղաքային ֆերմաները թույլ են տալիս արտադրել տարեկան մինչև 180 միլիոն տոննա ապրանք: Դա, իր հերթին, հնարավորություն կստեղծի բնակչությանը ապահովել աշխարհում արտադրված բանջարեղենի և պղպեղի 10%-ով: Բացի այդ, քաղաքային ագրոբիզնեսները կխնայեն էլեկտրաէներգիան, դրականորեն կազդեն թափվող անձրևաջրերի կուտակման և էկոլոգիական իրավիճակի վրա:
Այս ամենը թույլ կտա տարեկան 80-ից մինչև 160 միլիարդ դոլար գումար խնայել: