Սերժ Սարգսյանի ամենավատթարագույն շրջանը սկսվելու է վարչապետի պաշտոնը ստանձնելու օրվանից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ հիշեցնելով Մովսես Գորգիսյանի հայտնի խոսքերը՝ սուգը հավերժ է, երբ չկա պայքար:
Նրա կարծիքով՝ սա այն դեպքն է, որ անիմաստ է քննարկումներ անել․ «Ինչին կհասնենք, չենք հասնի անպայման պետք է պայքարել»:
Կարապետյանը համոզված է, եթե ֆորս-մաժորներ չլինեն, լայնածավալ բռնի ուժ չի կիրառվի, բայց միգուցե մարդկանց ձերբակալեն, բայց մեկ բան ակնհայտ է Հայաստանում մարդիկ այսպես ապրել այլևս չեն կարող: