Thursday, 25 04 2024
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Սերժ Սարգսյանի կրկնակի զրահն ու անկախությունը

Սերժ Սարգսյանը մարտի 23-ին այցելել է Սահմանադրական դատարան, այնտեղ ՍԴ նիստերի սրահը հայ իրավական մտքի երախտավորներ Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անունով անվանակոչելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: Բայց այցն ըստ էության ստացվել է որպես ՍԴ նոր նախագահ Հրայր Թովմասյանի և Բարձրագույն դատական խորհրդի նոր ղեկավար Գագիկ Հարությունյանի կարգավիճակների «շնորհանդես-մատուցում»: Ինչպես կարծիք էինք արտահայտել Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ ընտրվելուց հետո, խնդիրը տվյալ պարագայում Թովմասյանի թեկնածության վստահելիությունը չէր լոկ, կամ պրոֆեսիոնալությունը, այլ նաև այն, որ Հայաստանի ներկայիս կառավարման մոդելն ու սահմանադրական կարգավորումները հենց Թովմասյանի «ճարտարապետական» գործն են: Մեր այդ եզրակացությունն ու գնահատականը հաստատվել է Սերժ Սարգսյանի խոսքում, որը հայտարարել է, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնում կկատարի «ճարտարապետական վերահսկողություն», այսինքն՝ կհետևի իր իսկ ստեղծած կառույցի, այսպես ասած, շահագործմանը։

Իսկ խնդիրը տվյալ պարագայում այն է, որ բազմակենտրոն իշխանական մոդելի անցումը Սերժ Սարգսյանից պահանջում է ինստիտուցիոնալ վերահսկողության երաշխիքներ, իսկ այդպիսին կարող է լինել դատական համակարգը, որի մի կողմում ՍԴ-ն է, մյուս կողմում՝ մնացյալ դատարանները, և այստեղ էլ Գագիկ Հարությունյանն է, որին Սերժ Սարգսյանը մաղթել է անկախություն, թեև ավելի ընդգծելով, որ դա «շնորհվող անկախություն» է, ոչ թե ձեռք բերվող: Հրայր Թովմասյանն ու Գագիկ Հարությունյանը պառլամենտական կառավարման մոդելի պայմաններում լինելու են Սերժ Սարգսյանի «զրահաբաճկոնը»՝ երկու կողմից, անկախ այն բանից, թե ինչ կարգավիճակում կլինի Սարգսյանը՝ վարչապետի, թե՞ ՀՀԿ նախագահի:

Խնդիրն այն է, որ ներքին ու արտաքին գործոններով, ռեսուրսային խնդիրներով, մարտահրավերների բազմազանությամբ և բազմաբնույթ լինելով պայմանավորված, Սերժ Սարգսյանն ունի ներհամակարգային հարաբերությունների և պայմանավորվածությունների թե՛ մեխանիզմները, թե՛ գործիքակազմը, թե՛ վերահսկողության գործիքները փոխելու անհրաժեշտություն, որը բխում է նաև առկա ֆինանսատնտեսական ստատուս-քվոյի աստիճանական լեգալացման անհրաժեշտությունից: Իսկ դա նշանակում է, որ ներհամակարգային դե ֆակտո արդարադատությանը պետք է փոխարինելու գա ինստիտուցիոնալ արդարադատությունը, որպեսզի սուղ ռեսուրսների և բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում Սերժ Սարգսյանին ընձեռի ֆինանսա-տնտեսական խոշոր խմբավորումներից հնարավորինս ավելի մեծ անկախություն:

Պատահական չէ, որ նա ցուցադրաբար անկախություն է այսպես ասած «շնորհում» Գագիկ Հարությունյանին, քանի որ դրանով, իրականում, Սերժ Սարգսյանը փորձում է ձևավորել իր անկախությունը իշխող համակարգի նոր մոդելում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում