Բրիտանա–նիդերլանդական նավթագազային Royal Dutch Shell ընկերությունը ազատվում է «Արևմտյան Քուրնա–1» իրաքյան նախագծի իր մասնաբաժնից։
Հանքավայրի իր մասնաբաժինը՝ 19,6%–ի չափով նա վաճառում է ճապոնական Itochu Corporation-ին։ Գործարքի արժեքը 406 միլիոն դոլար է։
Գործարքի շրջանակներում ճապոնական կորպորացիան իր վրա 144 միլիոն դոլարի պարտավորություն կվերցնի։
«Արևմտյան Քուրնա–1»-ի օպերատորը Exxon Mobil-ն է։
Ներկայումս այնտեղ օրական 405 հազար բարել ածխաջրածին է արտադրվում։
Անցյալ տարվա վերջին հաղորդվում էր Shell-ի՝ Իրանում Մեջնունի մշակման նախագիծը լքելու պլանների մասին։
Միևնույն ժամանակ Shell-ը պայմանագիր է կնքել ավստրիական OMV նավթագազային ընկերության հետ՝ Նոր Զելանդիայում իր բիզնեսը նրան վաճառելու մասին։
Royal Dutch Shell-ը զբաղվում է ածխաջրածնի արտահանմամբ և մշակմամբ՝ աշխարհի ավելի քան 40 երկրներում։