Երևանում ուսումնամարզական հավաք անցկացնող Մոսկվայի «Արարատը» ընկերական խաղում չկարողացավ հաղթել «Բանանցին»: Մոսկովյան թիմը հաղթում էր 1:0 հաշով, սակայն խաղավարտից 2 րոպե առաջ «Բանանցին» հաջողվեց խուսափել պարտությունից:
Տուգանային հարվածով աչքի ընկավ Վահագն Այվազյանը: