Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մեկ միլիոնի բլեֆը

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը մտադիր չէ Ազատության հրապարակում դադարեցնել նստացույցը: «Ես նստացույցը չեմ դադարեցնելու, սպասում եմ, որ Ազատության հրապարակ 1 մլն մարդ գա և այս իշխանությանը վերջապես հեռացնենք»,- ասել է Ավետիսյանը:

Խնդիրն այստեղ Ավետիսյանը չէ, այլ այն մտածողությունը, որը 20 տարի շարունակ ուղեկցում է մեր ընդդիմությանը: Փոխվել են ընդդիմության առաջնորդները, նույնիսկ օրակարգերը, սակայն «կրիտիկական զանգված» հավաքելու բարդույթը չի հաղթահարվել:

2003-ի նախագահական ընտրություններից հետո, օրինակ, ընդվզող մարդկանց շարքերը Մատենադարանից հասնում էին մինչև Ազատության հրապարակ, սակայն միևնույն է` հարթակի գործիչները կարծում էին, որ չկա այն «կրիտիկական զանգվածը», որպեսզի հնարավոր լինի հեղափոխություն անել: «Կրիտիկական զանգվածի» բացակայությունը կենսական թեմա է հատկապես այսօր, երբ ընդդիմությանը չի հաջողվում հավաքել անգամ մի քանի հարյուր մարդ:

Նման իրավիճակը խորքային իմաստով մտածողության, արժեքային պատկերացումների հետևանք է, որովհետև մեր ընդդիմության համար քաղաքացին ոչ թե նպատակ է, այլ ընդամենը միջոց, «կրիտիկական զանգվածի» մեջ տարալուծված թիվ, որի միջոցով հնարավոր է իշխանություն փոխել կամ վերցնել:

Օրինակ՝ ի՞նչ են արել մեր ընդդիմադիրները, որպեսզի հրապարակում հավաքվի իրենց պատկերացրած «կրիտիկական զանգվածը». միայն իշխանության որակը կամ անարդարությունները բավարար չեն, որպեսզի մարդիկ տասնյակ հազարներով լցնեն հրապարակները: Ի վերջո, ընդդիմադիր հարթակում էլ «հրեշտակներ» չեն, որոնց անուններն ասոցացվում են արդարության և օրինականության հետ: Կամ ո՞րն է «կրիտիկական զանգվածի» չափման միավորը. մեր ընդդիմությունը քաղաքական ասելիք և անելիք չի ունեցել, երբ անգամ հրապարակում, այսպես կոչված, «ասեղ գցելու տեղ» չի եղել:

Խնդիրը` ոչ այնքան հրապարակում հավաքվածների թիվն է, որքան` հարթակի քաղաքական բովանդակությունը: Օրինակ` նույնիսկ նստացույցի երրորդ օրը Վոլոդյա Ավետիսյանը չի կարողանում հստակեցնել իր ակցիայի օրակարգը, ինչպե՞ս է նա պատկերացնում, որ ոչ թե մեկ միլիոն, այլ գոնե հազար մարդ կարձագանքի իր կոչին: Կամ «Հանուն Հայաստան պետության» ճակատը փոփոխությունների բանալին չի տեսնում ընտրությունների մեջ` անուղղակիորեն խրախուսելով բռնությունը. ո՞ր նորմալ հասարակությունը կհամախմբվի բռնության, անտագոնիզմի, ատելության առանցքով: Կամ ինչո՞ւ տասնյակ հազարավոր մարդիկ պետք է արձագանքեն Սերժ Սարգսյանին հեռացնելու Նիկոլ Փաշինյանի կոչին, երբ նրա կամ մեկ այլ գործչի, ուժի դեմքով մարմնավորված չէ այն այլընտրանքը, որը կարող է ստանձնել իշխանությունը:

Քաղաքական այլընտրանքը չի կարող ձևավորվել Ազատության հրապարակում, հանրահավաքը` որպես պայքարի գլխավոր գործիք, այլևս կորցրել է իր նշանակությունը, քաղաքական ակտուալությունը: Ոչ թե հրապարակն է ծնում այլընտրանք, այլ համակարգային հիմքերի վրա ձևավորված ընդդիմությունն է նոր որակ հաղորդում հրապարակին: «Կրիտիկական զանգվածը» չի կարող լրացնել ընդդիմության քաղաքական, բովանդակային բացը, բայց ինստիտուցիոնալ և արժեքային մակարդակներում կայացած ընդդիմությունը կարող է ռացիոնալ օրակարգի շուրջ կոնսոլիդացնել մի քանի տասնայակ հազար մարդու` ինչպես դա տեղի է ունեցել վրացական և ուկրաինական հեղափոխությունների ժամանակ:

Քանի մեր ընդդիմությունն իր անտաղանդության մեղքը գցում է «կրիտիկական զանգվածի» բացակայության վրա, հասարակությանն ավելի հաջող «համարակալում» է իշխանությունը` կայացնելով «տաս հազարի» կոնսենսուսը:

Ժամանակին Նիկոլ Փաշինյանի առաջարկած «1+1+…»-ի բանաձևն արմատապես տարբերվում էր «կրիտիկական զանգվածի» խոտոր տրամաբանությունից և ուղղված էր քաղաքացու, յուրաքանչյուր մարդու արժևորմանը: Հիմա, ցավոք, Փաշինյանը վերադառնում է հրապարակ, որտեղ քաղաքացիականության ԵՍ-ը խուրդվում է «կրիտիկական» չդարձող անդեմ զանգվածի հայհոյախոսության հատակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում