Բեռլինում մզկիթի շենքը և թուրքական մշակույթի կենտրոնը հրկիզելու կապակցությամբ Թուրքիան երկրորդ բողոքի նոտան է ուղարկել Գերմանիային,– ասել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Ակսոյը։
Ակսոյի խոսքերով՝ Գերմանիան դեռևս չի պատասխանել Թուրքիայի բողոքի նոտային։
Նշենք, որ առաջին բողոքի նոտան Թուրքիան ուղարկել է Գերմանիային մարտի 12-ին։
Թուրքիան կոչ է արել Գերմանիային՝ ավելի ուշադիր լինել թուրքական քաղաքացիների անվտանգության նկատմամբ և պատասխանատվության ենթարկել հանցագործներին։