ԱԺ-ում այսօր՝ մարտի 23-ին, անցկացվում է արտահերթ նիստ կառավարության նախաձեռնությամբ: Քննարկվում է Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ելույթին՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց. «Պարոն Շարմազանով, կարո՞ղ եք մի հատ նորմ ասել, ըստ որի՝ խորհրդարանական կառավարման երկրում ոստիկանապետը կամ ԱԱԾ պետը պարտավոր է ներկայանալ խորհրդարան՝ լսումներին: Չկա՛: Եթե նախարար չի, ինքը չի գա, եթե բարի կամք ունենա՝ կգա, չի ունենա՝ չի գա»:
Նրա խոսքով՝ խմբագրվել է նաև այն օրենքը, ըստ որի՝ Երևանի ավագանու անդամը կարող էր իր հայտով մարդ հրավիրել, որը կարող էր մասնակցել ավագանու նիստերին:
Մարուքյանը համոզված է՝ մենք չունենք և ապրիլից հետո էլ չենք ունենալու խորհրդարանական կառավարում, որովհետև քաղաքական կամք չկա. «Դրա սահմանադրական հիմքերը դրված են, բայց օրենսդրությամբ սահմանափակվում են: Կապրենք՝ կտեսնենք. սա լինելու է կեղծ խորհրդարանական երկիր»:
Մանրամասները՝ տեսանյութում: