Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատավճիռը քաղաքական հաշվեհարդար է: Այսօր՝ մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Այս ամենը Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության ստահոդ դատարանների որոշումներն են»,- ասաց խմբակցության ղեկավարը:
«Ինձ հետաքրքիր է Պավլիկ Մանուկյանն իր հեռախոսազրույցներում Սերժ Սարգսյանի մասին բան չի ասե՞լ: Ինչո՞ւ չեն հրապարակում: Ես առաջարկում եմ Սերժ Սարգսյանի մասին ասվածը հրապարակի, որից հետո կվերադառնանք իմ մասին ասվածին: Եթե պարզվի, որ Սերժ Սարգսյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանք է տվել, հանրապետականները նույն խրախճանքով տարածելո՞ւ են»,-նշեց Փաշինյանը