ԱԺ-ում այսօր՝ մարտի 23-ին, անցկացվում է արտահերթ նիստ կառավարության նախաձեռնությամբ: Քննարկվում է Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Այս օրենքների փաթեթների ընդունմամբ մենք գործնականում սկիզբ ենք դնում պառլամենտական կառավարման ձևին: Դրանք պետական ապարատի գործունեության հիմքն են»,- հայտարարեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:
Նրա խոսքով՝ մենք սրանով ունենում ենք քաղաքական ամբողջական պատասխանատու կառավարություն և քաղաքական ամբողջական պատասխանատու վարչապետի պաշտոն. «Մենք ոչ թե սուպերվարչապետի պաշտոն ենք ստեղծում, այլ ունենում ենք քաղաքական բացարձակ պատասխանատվություն կրող վարչապետ»:
Մանրամասները՝ տեսանյութում: