ԱԺ-ում այսօր՝ մարտի 23-ին, անցկացվում է արտահերթ նիստ կառավարության նախաձեռնությամբ: Քննարկվում է Տնտեսական պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ մեր երկրի ամենամեծ խնդիրը մենաշնորհներն են, գերիշխող դիրքի չարաշահումները:
Նրա խոսքով՝ Դաշնակցությունը մշտապես՝ և՛ ընդդիմություն եղած ժամանակ, և՛ իշխող կոալիցիայում, կարևորել է ընդդիմության դերակատարությունը, հակակշռող դերի մեծացումը. «Մենք առաջարկել էինք, հանձնաժողովի անդամներից մեկին ընդդիմությանը առաջադրելու հնարավորություն տալ: Իսկ ո՞վ է ասել, որ կուսակցականը չի կարող անկախ լինել: Մենք պետք է մեր մտքից հանենք, որ կուսակցականը չի կարող անկախ լինել»:
Նա նշեց, որ իրենց խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու այս օրենքի նախագծին:
Մանրամասները՝ տեսանյութում: