Բաթումիում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կես միավորով են հետ մնում առաջատարներից:
6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Արման Միքայելյանը, Տիգրան Հարությունյանը ոչ-ոքի են խաղաել:
Այս տուրից հետո Հովհաննիսյանը և Մարտիրոսյանն ունեն 4․5 միավոր և առաջատարներից հետ են կես միավորով: Առաջատարները 7-ն են: