Friday, 29 03 2024
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24

Ղարաբաղն ու ռուս-վրացական «կախարդված շրջանը». ի՞նչ արդյունք կտան ժնևյան բանակցությունները

Մարտի 27-28-ը Ժնևում կայանալու է բանակցությունների հերթական փուլը Ռուսաստանի, Վրաստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Միացյալ Նահանգների ներկայացուցիչների մասնակցությամբ և ՄԱԿ-ի, Եվրամիության ու ԵԱՀԿ-ի համանախագահությամբ:

Համատեղ հռչակագիրն ու «կախարդված շրջանը»

Այս քննարկումները նվիրված են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության խնդիրներին և մասնավորապես Աբխազիայի և Հարավային Օսիայի հիմնախնդիրների կարգավորմանը, և շատերը հույս ունեն, թե 2008 թ. ռուս-վրացական պատերազմից 10 տարի անց հնարավոր կլինի ինչ-որ առաջընթացի հասնել այս հարցում: «Կոմերսանտը» գրել է, որ բանակցությունների կողմերը պատրաստում են համատեղ հռչակագիր հարաբերությունները և հակամարտությունները տարածաշրջանում կարգավորելիս ուժ չկիրառելու պարտավորության մասին: Եվ մեզ համար ժնևյան բանակցությունները հետաքրքիր են առաջին հերթին հենց այս տեսանկյունից, թե տարածաշրջանում ուժի չկիրառման մասին համաձայնագիրը կազդի՞ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Ու թեև նման նախադեպը կարող է դրական լինել, հայ և վրացի փորձագետները կարծում են, որ հնարավոր համաձայնությունը ուղղակիորեն չի ազդի Ղարաբաղի հարցի վրա: Անշուշտ, ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը կարևոր է տարածաշրջանում ընդհանուր կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման և տրանսպորտային կապերի զարգացման առումով, և այս հարցում էլ Հայաստանն ունի իր հետաքրքրությունը:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մարտի 9-ին հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Ռուսաստանին համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների նորմալացման համար: Կվիրիկաշվիլին ասել էր, թե եկել է ժամանակը ընտրություն կատարելու՝ 2008 թ. պատերազմի տասնամյակը դիմավորել փոխադարձ մեղադրանքներով կամ անել խելամիտ, թեկուզև փոքր քայլեր հարաբերությունները «կախարդված շրջանից» դուրս բերելու համար:

Խորհրդանշական փաստաթուղթ

Կովկասյան տան գործադիր տնօրեն, քաղաքագետ Գիորգի Կանաշվիլին կարծում է, որ եթե նույնիսկ ինչ-որ փաստաթուղթ ընդունվի, ապա այն զուտ խորհրդանշական բնույթ է ունենալու: Կողմերը բանակցությունների մեկնարկից 10 տարի անց ցանկանում են գոնե ինչ-որ առաջընթաց արձանագրել: Վրացի փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ տեղեկությունները սպասվող իրադարձության մասին հակասական են: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Ժնևում կարող է հռչակագիր ընդունվել, սակայն վրացական կողմը՝ վրացի պաշտոնյաները, արտգործնախարարությունը որևէ հայտարարությամբ հանդես չի եկել:

«Հայտնի է, որ կողմերը երկար ժամանակ աշխատել են տարաբնույթ փաստաթղթերի վրա, սակայն, ցավոք սրտի, այդպես էլ չի հաջողվել հասնել փոխհամաձայնության: Ավանդաբար հետևյալ իրավիճակն էր ստեղծվում. Վրաստանը պնդում էր, որ հռչակագրի կամ որևէ փաստաթղթի տակ ստորագրի նաև Ռուսաստանը: Ռուսաստանը հրաժարվում էր ստորագրել՝ ասելով, որ ինքը հակամարտության կողմ չէ, իսկ Վրաստանը այդ իրավիճակում պատրաստ չէր համաձայնագիր ստորագրել աբխազական և օսական կողմերի հետ, այդ պատճառով կողմերն ամեն անգամ հայտնվում էին «կախարդված շրջանի» մեջ: Թեև բանակցությունների նախորդ փուլերից հետո էլ կողմերը հայտարարում էին, որ առաջընթաց է գրանցվել իրավականորեն չպարտավորեցնող ինչ-որ հռչակագրի ընդունման շուրջ համաձայնության ուղղությամբ, այս անգամ, կարծում եմ, նման հնարավորություն տեսականորեն կա, որովհետև բոլոր կողմերն էլ հոգնել են գործընթացից և ուզում են ինչ-որ առաջընթաց գրանցել այս ուղղությամբ»,- նշեց Կանաշվիլին՝ միաժամանակ ավելացնելով, որ բանակցությունների համար ընտրված ժամանակն այնքան էլ հաջող չէ: Նա հիշեցրեց մոտ մեկ ամիս առաջ Հարավային Օսիայում տեղի ունեցած միջադեպը, երբ սպանվել էր Վրաստանի քաղաքացի Արչիլ Թաթունաշվիլին, իսկ նրա դին երկար ժամանակ չէին կարողանում վերադարձնել Վրաստան, և դա սրել էր ընդհանուր իրավիճակը՝ վտանգելով ժնևյան բանակցությունները:

«Իրավիճակը Վրաստանում այսօր շատ լարված է, և վստահ չեմ, որ մեր կողմը պատրաստ կլինի համաձայնել ինչ-որ փոխզիջումային տարբերակների: Բայց տեսնենք: Այնուամենայնիվ հույս ունեմ, որ կողմերը կգան ինչ-որ ընդհանուր հայտարարի»:

Ուղղակիորեն չի ազդի Ղարաբաղի վրա

Ինչ վերաբերում է հնարավոր ազդեցությանը ղարաբաղյան կարգավորման գործընթացին, ապա Գիորգի Կանաշվիլու կարծիքով՝ եթե նույնիսկ ընդունվի ինչ-որ փաստաթուղթ, այն այնքան խորհրդանշական է լինելու, որ դժվար թե ուղղակիորեն ազդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա:

«Ինձ թվում է, որ այս հռչակագիրը նույնիսկ մեր հակամարտությունների համատեքստում է խորհրդանշական բնույթ ունենալու: Այնուամենայնիվ, ես սա չէի անվանի առաջընթաց կամ ճեղքում»,- ավելացրեց մեր զրուցակիցը:

Մասնակի առաջընթացը հնարավոր է

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև տեղի ունեցող զարգացումները ուղղակի ազդեցություն չունեն ամբողջ տարածաշրջանի համար: Դրանք վերաբերում են միայն վրաց-ռուսական հարաբերություններին:

«Վրաստանն ուզում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանը, իմ կարծիքով, ուզում է նորմալացնել Վրաստանի հետ հարաբերությունները՝ մեծ զիջումներ չանելով: Այսպիսով, հիմա խոսակցությունը դրա մասին է: Այնտեղ մի քանի դեպք է եղել վերջերս: Մոտ մեկ ամիս առաջ Թաթունաշվիլի ազգանունով Վրաստանի քաղաքացի են սպանել Հարավային Օսիայում: Այս խնդիրը դեռ շարունակվում է, և Վրաստանի համար նաև դա է եղել առիթ այս թեմայով խոսելու: Վրաստանում ներքին գործընթացների ուղղությունն այնպիսին էր, որ այս պահի դրությամբ Վրաստանի իշխանությունները պատրաստ են Ռուսաստանի հետ ուղիղ և ավելի առարկայական բանակցությունների, բայց ամեն դեպքում սա Ղարաբաղի թեմային չի անդրադառնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց փորձագետը:

Ռուս-վրացական հարաբերություններում մասնակի առաջընթաց կլինի: Տրանսպորտային հաղորդակցությունն ամբողջությամբ, իհարկե, չի վերականգնվի, բայց կարող է առաջընթաց լինել դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ և վիզային ռեժիմի ազատականացման առումով:

«Այս երկու ուղղությամբ առաջընթաց կարող է լինել: Ինչ վերաբերում է Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող ճանապարհների վերաբացման խնդրին, ապա դա շատ ավելի երկարատև գործընթաց է: Գուցե այս թեմայով խոսակցություններ լինեն, բայց այս հարցում վերջնական լուծում դեռ չի սպասվում»,- ավելացրեց Կովկասի ինստիտուտի գիտաշխատողը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում