Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը՝ Էստոնիայի դեմ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղը 2018 թվականի առաջին հանդիպումը կանցկացնի, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելով Էստոնիայի հավաքականի հետ: Ձախողված 2017 թվականից հետո 2018-ը կարող է բեկումնային լինել մեզ համար, քանզի իրական հնարավորություն է ընձեռվել նվաճելու 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի: «Չնայած, որ կլինեն մարտավական և խաղացողների փոփոխություններ, այդուհանդերձ ամեն ինչ անելու ենք հաղթելու համար»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Լրագրողներին հանդիպած մեր հավաքականի բոլոր ֆուտբոլիստները կարևորում էին առաջիկա խաղում հաղթելը: Բնական է, անհաջող ելույթների շարքից հետո ֆուտբոլիստները ևս ցանկանում են այսպես ասած ուշքի գալ և վերաձևավորել հաղթողի հոգեբանությունը: Վնասվածքի պատճառով վաղվա խաղին չի մասնակցի մեր առաջատար խաղացողներից Արաս Օզբիլիսը: Նա միացել էր ազգային հավաքականին, սակայն վնասվածք էր ստացել երկրորդ մարզման ժամանակ: Օզբիլիսի փոխարեն Արթուր Պետրոսյանը հավաքական է հրավիրել Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ Պետրոս Ավետիսյանին: Վերջինս տպավորիչ խաղ է ցուցադրում Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում և կարծում ենք արժանի էր ազգային հավաքական հրավիրելու: Ծնկի հոդի վնասվածքի պատճառով Էստոնիայի խաղին չի մասնակցի նաև Մարկոս Պիզելին: Առանցքային այս երկու ֆուտբոլիստների բացակայությունն ինչ խոսք հնարավորություն է երիտասարդների համար:

Այժմ փորձենք հասկանալ, թե Էստոնիայի ընտրանու դեմ ինչ կազմով խաղը կսկսի Հայաստանի ազգային թիմը: «Առաջին լրատվական»-ի վարկածով դարպասում կլինի «Բանանցի» ներկայացուցիչ Արամ Աբրահամյանը, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Վարազդատ Հարոյանը՝ Եկատերինբուրգի «Ուրալից» և Հովհաննես Համբարձումյանը՝ մակեդոնական «Վարդարից»: «Ալաշկերտի» պաշտպան Գագիկ Դաղբաշյանը կգործի պաշտպանության ձախ եզրում, իսկ աջ եզրում կլինի «Շիրակը» ներկայացնող Ռոբերտ Դարբինյանը: Հենակետային կիսապաշտպանի դիրքում կխաղա «Ալաշկերտի» մեկ այլ ներկայացուցիչ Արտակ Գրիգորյանը ինչպես նաև «Բանանցի» ներկայացուցիչ Ռումյան Հովսեփյանին: Վերջինս կգործի ավելի առաջ քաշված: Կիսապաշտպանության ձախ եզրում կխաղա Գևորգ Ղազարյանը պորտուգալական «Մարիտիմուից», իսկ աջից կգործի «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը: Մեր հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» ներկայացուցիչ Հենրիխ Մխիթարյանը Մարկոս Պիզելիի բացակայության պայմաններում կլինի ենթահարձակվողի դիրքում: Կենտրոնական հարձակվողի դիրքում կլինի արգենտինական «Ատլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որը նորամուտը կնշի Հայաստանի ազգային հավաքականում: Բնական է, որ վաղը բազմաթիվ փոփոխություններ կլինեն:

Ամենայն հավանականությամբ խաղի ընթացքում Արթուր Պետրոսյանը կկատարի նաև դիրքային և տակտիկական փոփոխություններ: Դրսևորվելու հնարավորություն կստանա Էրիկ Վարդանյանը «Փյունիկից», որը բավական գեղեցիկ գոլի հեղինակ էր դարձել անցյալ տարվա նոյեմբերին Երևանում տեղի ունեցած Բելառուսի հետ ընկերական հանդիպման ժամանակ: Կարծում ենք խաղադաշտում կտեսնենք նաև «Փյունիկի» մյուս ներկայացուցիչներին՝ պաշտպան Արթուր Քարտաշյանին և Պետրոս Ավետիսյանին: Արթուր Պետրոսյանը տրամադրության տակ ունի նաև այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են պաշտպան Հայկ Իշխանյանը «Գանձասար-Կապանից», Գաել Անդոնյանը Մարսելի «Օլիմպիկից» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը Ղազախստանի «Ժետիսուից», հարձակվող Սարգիս Ադամյանը գերմանական «Յան Ռեգենսբուգրից»: Վերջին շրջանում Ադամյանը հաջող է ելույթ ունենում Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայում և հուսանք, որ այս հարձակվողը կկարողանա ի վերջո գտնել իր տեղը նաև Հայաստանի ազգային հավաքականում: Մալաքյանը և Իշխանյանը լավ տպավորություն էին թողել հավաքականի վերջին հանդիպումներին և ունեն հնարավորությունը դառնալու հիմնական կազմի խաղացողներ: Ինչ վերաբերվում է դարպասապահ Արամ Հայրապետյանին, ապա վերջինս հաջող է խաղում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում:

Հայրապետյանը լավ հնարավորություն ունի դրսևորվելու միջազգային ասպարեզում: Էստոնիայի հավաքականը դավանում է ուժային ֆուտբոլ, որը դրսևորվում է երկար՝ բարձրից կատարվող փոխանցումներով: Այս հանդիպումը կարծում ենք հնարավորություն կտա իրական կարծիք կազմելու օդային փոխանցումների ժամանակ դարպասապահի խաղի վերաբերյալ: Հայ դարպասապահների մոտ խնդրահարույց է հատկապես դարպասից դուրս գալը օդային փոխանցումների ժամանակ: Հնարավոր է, որ խաղաժամանակ ստանա նաև «Փյունիկի» դարպասապահ Գոռ Մանուկյանը:

Հայաստան-Էտոնիա հանդիպումը կսկվի ժամը 18-ին:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի պաշտոնական կայքի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում