ԱԺ-ում այսօր՝ մարտի 23-ին, անցկացվում է արտահերթ նիստ կառավարության նախաձեռնությամբ: Այժմ քննարկվում է Պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Այս օրենքի նախագծով ստացվում է, որ երկրորդային է Ազգային հերոս երևույթը: Ո՞րն է եղել Սահմանադրության մեջ փոփոխության նպատակը: Մեր առաջարկն էր առաջնային դառնա Ազգային հերոս երևույթը, ոչ թե շքանշանը: Մեր հանրության մեջ կան անձինք, որ հերոս են նաև առանց շքանշանի»:
Նրա խոսքով՝ պարգևները պետք է տրվեն ՀՀ անունից, որպեսզի դրանց շնորհումը չկապվի անձի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: