ԱԺ-ում այսօր՝ մարտի 23-ին, անցկացվում է արտահերթ նիստ կառավարության նախաձեռնությամբ:
Վարման կարգով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը առաջարկեց օրենքի նախագծերը մանրամասն քննարկել՝ ի հակադարձումն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի առաջարկի՝ նիստն անցկացնել առանց ընդմիջման:
«Էս ընթացակարգով չենք հասկանում, թե ինչ է տեղի է ունենում. 35 նախագիծ 1-ժամանոց ընթացակարգով ենք ընդունում»,- նշեց «Ելք»-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս կողմ արտահայտվեց ընդմիջմամբ աշխատելուն. «Ովքեր շտապում են, կարող են գնալ: Մենք պետք է աշխատենք մինչև օրակաարգի սպառվելը: Մենք ևս դեմ ենք, որ ընդմիջումը հանվի, հապճեպության որևէ խնդիր չենք տեսնում»:
«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների առաջարկը չընդունվեց:
Մանրամասները՝ տեսանյութում: