ԱԺ-ում այսօր՝ մարտի 23-ին, անցկացվում է արտահերթ նիստ կառավարության նախաձեռնությամբ: Այժմ քննարկվում է Պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ողջունելով ՀՅԴ առաջարկը՝ վարչապետի, ԱԺ նախագահի, ՍԴ նախագահի, ԲԴԽ նախագահի չպարգևատրվելու մասին, ասաց. «Կարելի է այս ցանկը մեծացնել: Իշխանության այլ ճյուղերի ղեկավարներ, ես կարծում եմ, ևս չպետք է պարգևատրվեն վարչապետի կողմից: Ի՞նչ է նշանակում, թե մենք հնարավորություն ենք տալիս վարչապետին ՍԴ նախագահին պարգևատրելու՝ ընտրությունների կեղծումից և ՍԴ-ում հարցը վիճարկելուց հետո»:
Մանրամասները՝ տեսանյութում: