Շատ լավ են արել, որ Բաղմանյանին գործ են տվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Հայկազ Բաղմանյանը՝ անդրադառնալով գեներալ Հայկազ Բաղմանյանին ՀԱՊԿ շտաբի պետի տեղակալ նշանակելու հրամանագրին:
«Ժողովրդական խոսք կա՝ տաշած քարը գետնին չի մնա: Բաղմանյանը մեծ ներդրում ունի մեր պետության մեջ, եղել է առաջին գծում: Որտեղ էլ նշանակեին, ինքը կկարողանար, ինքը կադրավոյ աֆիցեր ա»,-նկատեց գեներալը:
Սարոյանի կարծիքով՝ Հայկազ Բաղմանյանը արժանի էր, որ պաշտոն ստանար․ «Նա մեծ զինվորական ա, մենք ընկերներ ենք, Հայկազի նման զինվորականներ քիչ ունենք: Եթե Հայկազը լավ աշխատող չլիներ, Խաչատուրովը էն մարդն ա, կյանքում չէր տանի իր մոտ»: