ԱԺ-ում այսօր՝ մարտի 23-ին, անցկացվում է արտահերթ նիստ կառավարության նախաձեռնությամբ: Այժմ քննարկվում է Պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ վարչապետին պարգևատրելու համար միակ միջնորդողը հենց վարչապետն էր. «Ուստի անուղղակի կարգով ստացվում էր, որ վարչապետը կարող էր ինքն իրեն պարգևատրելու միջնորդություն ներկայացնել: Դրա համար մենք այս արգելքը դրեցինք նախագծում»:
Ինչ վերաբերում է Ազգային հերոսի կոչման հարցին, փոխնախարարն ասաց, որ այդ հարցն առայժմ առկախվել է. «Սահմանադրության այդ հոդվածը հետագայում կարող է փոխվել նաև առանց հանրաքվեի»:
Մանրամասները՝ տեսանյութում: