ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ անդամ Արարատ Միրզոյանը կարծում է, եթե ժողովուրդը ընդվզի, քաղաքացիական անհնազանդություն լինի Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, ապա բացառվում է, որ քաղաքական հետևանք չունենա։ Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պետք է պայքարել խաղաղ, բայց ոչ պուպուշիկ մեթոդներով, եթե, ասենք՝ 300 հազար մարդ փողոց դուրս գա, ապա ճնշումը տեղ կհասնի։ Ինչ վերաբերում է ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանի հայտարարություններին, թե ուզում են գնալ ճակատամարտի, երբ ճակատամարտն ավարտված է, Արարատ Միրզոյանն ասաց․
«Ես չեմ հասկանում՝ միչև հիմա Լևոն Զուրաբյանը չի հասկացել, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չէր կարևոր՝ երկիրը խորհրդարանակա՞ն է, թե՞ նախագահական։ Հիմնական ճակատամարտը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն էին, երբ որ մարդիկ կարող էին գրչի հարվածով ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին զրկեին իշխանությունից։ Եվ երկրորդ հնարավորությունը, անկախ նրանից՝ ինչպիսի սահմանադրական մոդել է ընտրվել, ինչ քվե է տրվել խորհրդարանական ընտրություններին, ժողովուրդն ամեն վայրկյան, ամեն հարցով կարող է իր կամքը արտահայտել փողոցում, և դա կլինի բացարձակ ճշմարտություն և իրականություն»,-շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։