Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Նախագահն ու նախարարը ասելիք չունեն. Պերճանք և թշվառություն

Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունել է կապի ու տրանսպորտի և հեռահաղորդակցության նախարար Վահան Մարտիրոսյանին և լսել ոլորտի տարբեր ուղղություններով կատարված աշխատանքի մասին նրա հաշվետվությունը: Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած այդ հանդիպումը, ըստ էության, ավանդական է իր ձևաչափով, և Սարգսյանը վերջին ամիսներին պարբերաբար ընդունում ու լսում է նախարարներին, նաև այլ գերատեսչությունների ղեկավարներին:

Տվյալ պարագայում, սակայն, հատկանշական է մի հանգամանք՝ պաշտոնական հաղորդագրության մեջ գրեթե ոչինչ չկա այն մասին, թե նախարարին ինչ է ասել Սերժ Սարգսյանը, մանրամասնորեն չկա, թե ինչ է հանձնարարվել: Ընդամենը փոքր ընդհանրական պարբերություն՝ մեկ-երկու նախադասությամբ: Իսկ դա արդեն հետաքրքիր է, եթե հաշվի առնենք այն, որ խոսքը մի շարք առումներով կարևորագույն ոլորտների մասին է, որտեղ առնվազն ներառված է երկու մեգանախագիծ՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղի և Իրան-Հայաստան երկաթուղի:

Երկաթուղին Սերժ Սարգսյանի նախագահության մեկնարկային մեգանախագիծն էր, և հատկանշական է, որ նախագահության տասներորդ տարում, դրա ավարտից մի քանի օր առաջ մեգանախագիծը ոչ միայն ավարտին մոտ չէ, այլ նույնիսկ սկսված էլ չէ, և ավելին՝ կապի ու տրանսպորտի նախարարը ներկայացնում է նախագահին հաշվետվություն, որտեղ բառ անգամ չկա նախագահի հռչակած մեգանախագծի մասին, համենայնդեպս՝ դատելով պաշտոնական հաղորդագրությունից:

Ավելին, մյուս մեգանախագիծը՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին, որ Իրանը Հայաստանի տարածքով Վրաստանին ու Սև ծովին կապող բացառիկ նախագիծ է, նախագահ-նախարար հանդիպմանը շոշափվում է մի քանի բառով, համենայնդեպս՝ այդքան է տեղ գտնում պաշտոնական հաղորդագրության մեջ:

Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանի ու կապի և տրանսպորտի նախարարի հանդիպմանը ասելիք չկա երկու մեգանախագծերի կապակցությամբ, որոնցից մեկը, բարեբախտաբար, իրագործման փուլում է, սակայն վայ այն իրագործմանը՝ թե՛ տեմպի, թե՛ որակի առումով:

Ճանապարհները, խոշոր հաշվով, յուրաքանչյուր պետության յուրօրինակ այցեքարտ են, ընդ որում՝ միջազգային չգրված, սակայն համընդհանուր տարածված ընկալումների և չափորոշիչների շրջանակում: Պետությունը չափում են ըստ նրա տրանսպորտային ցանցի, ճանապարհների որակի, հագեցածության, ճանապարհաշինության ծավալների: Եվ այդ առումով Հայաստանում թերևս ամենատխուր պատկերն է տարածաշրջանում, որքան էլ կառավարությունը փորձում է հայտարարել, թե տնտեսական աճի ցուցանիշներով մենք լավագույնն ենք տարածաշրջանում:

Այդ ցուցանիշները ոչ ոք չի տեսնում իրական կյանքում, փոխարենը իրական կյանքում բոլորը տեսնում են այն ինդիկատորների կամ գոնե դրանցից մեկի՝ տրանսպորտային ենթակառուցվածքների, մեղմ ասած, անբավարար վիճակը, որոնցով ոչ միայն զբոսաշրջիկները, այլ նաև պարզապես բիզնեսը, ներդրողները կարծիք են կազմում պետության և դրա հեռանկարների մասին: Մինչդեռ Հայաստանում իրադարձություն է դառնում նոր էլեկտրագնացքի ընդամենը երկու վագոնի ներկրումը, ու դառնում է նախագահին զեկուցելու հարց, առարկա՝ իրականում առերևույթ պերճանքի ներքո բացահայտելով ընդհանուր իրավիճակի խորքային թշվառությունն ու մակրոտնտեսական վիճակագրության վագրային թռիչքի ֆոնին տնտեսական իրական քաղաքականության խիստ անհամարժեքությունը ժամանակակից աշխարհի զարգացման դինամիկային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում