Thursday, 28 03 2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Սառը պատերազմի «սառը ցնցուղները» Հայաստանում

Կառավարությունն այսօր հավանություն է տվել Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին, որը շուտով կքննարկվի խորհրդարանում:

Կառավարության նիստից հետո փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերություններում ի հայտ եկած լարվածությունն ազդեցություն չի ունենա ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների վրա և խոչընդոտներ չի հարուցի Եվրամիության հետ անցած տարի նոյեմբերին կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացում: Շավարշ Քոչարյանն այսօր գրեթե անհավանական է համարել, որ Եվրամիության անդամ երկրների մակարդակով փորձ արվի խոչընդոտել Բրյուսելի հետ Հայաստանի ստորագրած հիմնարար համաձայնագրի վավերացումը:

Իհարկե, Քոչարյանը միանգամայն օբյեկտիվ փաստարկներ է բերել և իսկապես հիմքեր չկան ենթադրելու, որ ԵՄ անդամ որևէ երկիր չի վավերացնի Հայաստանի հետ կնքված համաձայնագիրը: Մեծ իմաստով` ԵՄ-ն և նրա անդամները վարում են, այսպես կոչված, բաց դռների քաղաքականություն, և համաձայնագրի վավերացման գործընթացում հազիվ թե ծագեն անհաղթահարելի խոչընդոտներ:

Իհարկե, Քոչարյանը նրբանկատորեն շրջանցում է ռուսական խոչընդոտների թեման կամ լռությամբ ակնարկում է, որ եթե Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին ծագեն խոչընդոտներ, ապա դրանք ամենևին էլ Բրյուսելից կամ եվրոպական այլ մայրաքաղաքներից չեն գալու: Հայաստանի արտաքին քաղաքականության համար «կամ-կամ»-ի պարտադրանք միշտ հարուցել է Մոսկվան, ինչի հետևանքով 2013-ի սեպտեմբերին, վերջին պահին, վիժեցվեց Եվրամիությանը Հայաստանի ասոցացման գործընթացը: Հայաստանի եվրաինտեգրման այսօրվա մակարդակը մեկ մակարդակով ցածր է 2013-ի համեմատությամբ և, ըստ էության, չի սպառնում Հայաստանի եվրասիական կարգավիճակին: Թերևս սա էր պատճառը, որ այս անգամ Մոսկվան չխոչընդոտեց Հայաստանի և ԵՄ հարաբերությունների փաստաթղթավորմանը, սակայն նույնիսկ այս պարագայում մեր երկրի եվրաինտեգրման գործընթացը երաշխավորված չէ: Խնդիրը, իհարկե, համաձայնագրի վավերացման գործընթացը չէ, այլ դրանով նախատեսված պարտավորությունների իրագործման փուլը:

Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի կատարման գործընթացը հենց այն փուլն է, որտեղ կարող են դրսևորվել Բրյուսելի և Մոսկվայի շահերի բախումները` ի դերև անելով Երևանի «և, և»-ի քաղաքականության կենսունակությունը:

Եվրամիությունը պատրաստ է համագործակցության անգամ ԵՏՄ անդամ Հայաստանի հետ, ինչի վկայությունն է թեկուզև նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը: Սակայն արդյո՞ք Մոսկվան հանդուրժելու է ԵՏՄ անդամ որևէ երկրի զարգացումը եվրոպական մոդելով: Հարցն ամենևին էլ հռետորական չէ, որովհետև պետության եվրոպական մոդելը բացառում է կոռուպցիոն բուրգի գոյությունը, մենաշնորհների առկայությունը, դեմոկրատիայի վերահսկելի մոդելը: Օլիգոպոլ համակարգը Հայաստանում ռուսական ազդեցության հիմնական գործոններից մեկն է, բայց նաև` Հայաստանի եվրաինտեգրման հիմնական թիրախներից մեկը: Համաձայնագրի ստորագրումն ինքնին Հայաստանի եվրոպականացման երաշխիք չէ, եթե իրականություն չեն դառնալու Հայաստանի ստանձնած պարտավորությունները: Առանց դրանց կատարման` Հայաստանը Բրյուսելի հետ հարաբերություններում կնմանվի «ծույլ աշակերտի», որը չի կատարում իր «տնային առաջադրանքը»:

Մոսկվայում մոտավորապես այսպիսի պատկերացում ունեն Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների մասին, մասնավորապես` մատչելի լեզվով, այդպես կարելի է հասկանալ Մոսկվայից հնչող զգուշացումները, թե իրենք դեմ չեն Երևանի և Բրյուսելի համագործակցությանը, եթե դա չի սպառնում Մոսկվայի շահերին: Այլ խոսքով` Մոսկվան Երևանին առաջարկում է սահմանափակվել եվրոպական ինտեգրման ֆորմալ մակարդակով` առանց իր ազդեցությունը վտանգող ինստիտուցիոնալ բարեփոխումների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում