Վերջերս հրապարակված ելույթում թուրք նահանգապետ Նեկատի Սենթուրքն ասել է, որ իր երկրի զինվորականները շուտով մտնելու են Երուսաղեմ և Մերձավոր Արևելքի այլ քաղաքներ:
Կիրշեսիրի նահանգապետը այդ մասին վստահաբար հայտարարել է անցած կիրակի օրը, իր նստավայրի պատշգամբից՝ հավելելով, որ թուրքական զորքերը անպայման պետք է գրավեն Աֆրինը և Մանբիջը (Սիրիական քաղաք, որը պահպանվում է քրդական ուժերի միջոցով), այնուհետև ուղևորվելու են դեպի Մուսոլ և Երուսաղեմ: Քաղաքական գործչի նման խոստումներն ուղեկցվում էին Զուլֆիկարի սուրը թափահարելով:
Միայն մի քանի օր անց է այդ ձայնագրությունը հայտնվել համացանցում, իսկ այսօր թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Նեկատի Սենթուրքն այլևս չի զբաղեցնում նահանգապետի պաշտոնը՝ տարիքային թոշակի անցնելու պատճառով: