Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը չի կարողանում հասկանալ, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ինչ շարժում է սկսում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ըստ Ազիզյանի՝ շարժում պիտի սկսեին խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
«Հիմա էդ խնդիրը դրված է ՀՀԿ-ի որոշելու վրա՝ որպես բացարձակ մեծամասնություն։ Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ եք ուզում անել ուղղակի փողոց դուրս գալով, որ գան հանրապետականներին ասեն՝ դեմ քվեարկեք Սերժ Սարգսյանին։ Դուք քանի հանրահավքներ տեսած կլինեք որպես լրագրող, չի կարելի բաներ անել, որոնք չի կարելի։ Ես գտնում եմ, որ դա նույնիսկ ավելորդ խոսակցություն է, օդ հանելու համար՝ փողոց դուրս գանք Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Օդ գործընթացներ են, անլուրջ»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։