Էստոնիայի և Լիտվայի հետ ընկերական հանդիպումներին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականն այսօր երրորդ մարզումն անցկացրեց ՀՖՖ-ի տեխնիկական կենտրոնում:
Մարզմանը չի մասնակցել մեր հավաքականի առաջատար խաղացողներից Արաս Օզբիլիսը, որը երեկ վնասվածք է ստացել: Օզբիլիսը չի մասնակցի առաջիկա հանդիպումներին:
Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Օզբիլիսի փոխարեն հրավիրել է Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանին:
Մանրամասները՝ տեսանյութում