Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Չումբո» կազմակերպության կողմից որևիցե ծրագիր չի ներկայացվել. ԿԳՆ ներկայացուցիչ

Կրթության եւ գիտության նախարարությունը որեւէ կերպ չի համագործակցել «Չումբո» կազմակերպության հետ: «Դպրոց են մտնում «Չումբո»-ները․ երեխաների ժամանցի կազմակերպո՞ւմ, թե՞ կրթության դեգրադացիա» թեմայով հանրային քննարկմանն այս մասին ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը՝ անդրադառնալով «Չումբո» նախաձեռնող խմբի՝ նախարարության հետ համատեղ Երեւանի դպրոցների աշակերտների հոգեւոր-մշակութային դաստիարակման եւ ժամանցի կազմակերպման վերաբերյալ տարածած հաղորդագրությանն ու տեսանյութին, որը մեծ անհանգստություն էր առաջացրել:

«Չումբո»-ի ներկայացուցիչները, մասնավորապես, օրերս հայտարարել էին, որ հանդիպել են Կրթության եւ գիտության նախարարին և փոխնախարարին, ապա երկու ժամ տեւած ջերմ զրույցի ավարտին իբր որոշվել է Հայաստանի բոլոր հիմնական և ավագ դպրոցների, բուհերի և այլ կրթական հաստատությունների միջոցառումների կազմակերպումը վստահել «Չումբո»-ին:

ԿԳ նախարարությունն արձագանքել էր և հայտարարել, որ «Չումբոն» ապատեղեկատվություն է տարածել՝ ավելացնելով, որ հանդիպումը տեղի է ունեցել տվյալ նախաձեռնության խնդրանքով, որի ժամանակ նախարարը պահանջել է ներկայացնել գրավոր ծրագիր, բայց մինչ օրս չի ստացել այն, և խոսք չի կարող լինել «Չումբո»-ի հետ ունեցած պայմանավորվածության մասին:

«Անհանգստություն առաջացել էր դեռևս 2017 թվականի հունիսին, երբ ահազանգեր ստացանք, որից հետո հանձնաժողով ստեղծվեց, ուսումնասիրվեց նրանց գործունեությունը և տրվեց բացասական եզրակացություն, քաղաքապետարանին տեղյակ պահվեց, որ որեւէ համագործակցություն տեղի չունենա»,-նշեց նա:

Աշոտ Արշակյանի խոսքով՝ նախարարությունը բաց է քննարկումների համար ցանկացած կազմակերպության հետ, որն իսկապես կարող է ներդրումներ կատարել կրթական ոլորտում, սակայն հուշագրերի հիման վրա եւ ներկայացված ծրագրերի, որոնք ԿԳՆ-ի կողմից անցնում են համապատասխան փորձաքննություն:

«Հիշյալ կազմակերպության հետ չունենք: Հարց է առաջանում՝ լավ բան են անում, թե վատ, չգիտեմ՝ տվյալ կազմակերպության կողմից որեւէ անգամ նախարարությանը որեւէ ծրագիր չի ներկայացվել»,-ասաց նա եւ հավելեց, որ հրապարակված տեսանյութերին ուշադիր նայելու դեպքում, ակնհայտ կդառնա, որ դրանք մոնտաժված հատվածներ են, եւ տեղի է ունեցել բացառապես աշխատանքային քննարկում:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը հայտարարեց, թե ինքը ստացել է որոշակի ծրագիր այս կազմակերպության կողմից: Ներկայացված ծրագիրը որեւէ կերպ չի նպաստում պահանջներին, եւ նա բացասական վերաբերմունք է ունեցել, որը հիմնավորվել է մանկավարժների, տնօրենների հետ քննարկումներից հետո:

Նա մանրամասնեց, որ տվյալ հանդիպմանն իր խոսքը բացասական երանգավորմամբ էր, այդ իսկ պատճառով, տեսանյութում այդ հատվածը բացակայում է:

«Փաստել եմ, որ այստեղ իրավունք չունեք խոսել այս մասին, որը չի առնչվում կրթական գործունեությանը»,- հայտարարեց նա եւ վստահեցրեց, որ այս տարի որևէ ծրագիր այս կազմակերպության կողմից չի իրականացվելու:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը նշեց, որ դեռևս նախորդ տարի արդեն իսկ շրջանառվում էին լուրջ բողոքներ երեխաների արտադպրոցական ժամանցը կազմակերպող «Չումբո» կազմակերպությունից, եւ նա գրություն էր ուղարկել Երևանի քաղաքապետին այն բովանդակությամբ, թե ինչ իրավունքով է այդ կազմակերպությունը մուտք գործել Երեւանի ավելի քան 90 դպրոց, իսկ հետագայում գործընթացը կանխելուց հետո որեւէ մեկը այս կապակցությամբ պատասխանատվության չի ենթարկվել:

Նա նշեց, որ ողջունում է պատկան մարմինների արձագանքը, որ «Չումբո»–ն այլեւս չպետք է մուտք գործի դպրոցներ:

Կրթության եւ գիտության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին՝ միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն իրականացնելիս նախապես տեղեկացնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը: Նույն հանձնարարականը տրվել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակա ուսումնական հաստատություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում