Thursday, 25 04 2024
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն

Սերժ Սարգսյանն ակնարկում է, որ ԳԱԼԱ-ն ևս կարող է ներքաշվել «Սասնա ծռերի» գործի մեջ. Վահան Խաչատրյան

Երեկ «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազների հրապարակած մուտքային և ելքային խոսակցությունների գաղտնալսումների վերծանումների հրապարակումից հայտնի դարձավ, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին ԳԱԼԱ-ն է լիցքավորել «Սասնա ծռեր» խմբի անդամների հեռախոսահամարները՝ 6-8 հազար դրամ: Մասնավորապես, գաղտնալսվել է Անահիտ անունով մի կնոջ և «Սասնա ծռերից» Տիգրանի միջև հեռախոսների լիցքավորման մասին խոսակցությունը:

ԳԱԼԱ-ի հիմնադիր, սեփականատեր Վահան Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, սակայն, հերքեց, թե իրենք լիցքավորել են «Սասնա ծռերի» անդամների հեռախոսները։ «Լրատվական կառույցի մեր այն աշխատակիցներից, ովքեր այդ օրերին մշտական կապի մեջ էին «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ, ես ճշտել եմ, որ այդ օրերին հեռախոս լիցքավորելու կարիք ամենևին չի առաջացել, որովհետև, որպես կանոն, մեր հեռախոսներից են զանգեր կատարվել»,- ի պատասխան մեր գրավոր հարցմանը՝ ասաց Վահան Խաչատրյանը՝ հավելելով. «Իրավապահ մարմինները շատ լավ գիտեն՝ իրականում լիցքավորում եղել է, թե ոչ, և եթե եղած լիներ, ուրեմն փաստարկված հանդես կգային, այլ ոչ թե իշխանությունների կողմից ուղղորդվող ԶԼՄ-ների միջոցով նույնաբովանդակ, մանիպուլյատիվ վերնագրերով ինֆորմացիոն արտահոսք կկազմակերպեին»:

ԳԱԼԱ-ի սեփականատերը այս տեղեկությունը հրապարակայնացնելը Սերժ Սարգսյանի կողմից իրենց ուղված ուղերձ է համարում։ «Սա պարզապես Սերժ Սարգսյանի ուղերձն էր մեզ, պարզունակ մի ակնարկ, որ ԳԱԼԱ-ն ևս կարող է ներքաշվել գործի մեջ: Այս ամենը կապված է ԳԱԼԱ-ի հրապարակումների հետ, մասնավորապես՝ «ՀՀ քաղաքացին 7 օր ժամանակ ունի՝ հասնելու շրջադարձային փոփոխությունների» հոդվածի: Նա փորձեր է անում կանխելու իր իշխանությանը սպառնացող հնարավոր բոլոր վտանգները: Առհասարակ, երկչոտ, թուլասիրտ մարդը փորձում է հասարակության մեջ սերմանել վախի մթնոլորտ:

Այդ շարքից է նաև Լևոն Բարսեղյանի որդու հետ կապված միջադեպը: Նույն շարքից է նաև Բաղրամյան 26-ի կողմից ուղղորդվող լրատվամիջոցների գործունեությունը, երբ այս փուլում տարբեր հարցազրույցների միջոցով փորձում են մարդկանց տրամադրությունները շոշափելով՝ նպաստել այդ մթնոլորտի ձևավորմանը»,- եզրափակեց Վահան Խաչատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում