Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հետխորհրդային տարածությունը Պուտինի վերընտրությունից հետո կմնա Մոսկվա-Վաշինգտոն հակամարտության թատերաբեմը

Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի վերընտրությունից հետո երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունը կպահպանի իր ընդհանուր ուղղվածությունը: Որոշ ճշգրտումներ կլինեն, սակայն դրանք սկզբունքային բնույթ չեն ունենա. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը:

Իր վերլուծության մեջ Ալեքսանդր Կռիլովն առանցքային դեր է հատկացրել միաբևեռ աշխարհի փլուզման և բազմակենտրոն աշխարհակարգի ձևավորման իր տեսությանը՝ այս համատեքստում անդրադառնալով Ռուսաստանի և նախկին Խորհրդային միության հանրապետությունների կամ ինչպես ինքն է ասում՝ հետխորհրդային պետությունների դերակատարությանը:

Ռուսաստանցի քաղաքագետի կանխատեսումներով՝ Պուտինի վերընտրությունից հետո նախկին ԽՍՀՄ-ի տարածքը, ինչպես և Մերձավոր Արևելքը,  կշարունակեն մնալ Մոսկվայի և Վաշինգտոնի հակամարտության թատերաբեմը:

Հիշեցնենք՝ Վլադիմիր Պուտինը հաղթել է 2018 թ. մարտի 18-ին Ռուսաստանում կայացած նախագահական ընտրություններում՝ ստանալով ընտրողների ձայների մոտ 76․7 տոկոսը:

– Պարոն Կռիլով, հաշվի առնելով Ռուսաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները՝ ինչպիսի՞ն կլինի Պուտինի նախագահության նոր շրջանը, և ելնելով դրանից՝ ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն նա կվարի: Փոփոխություններ կլինե՞ն հետխորհրդային պետությունների հետ հարաբերություններում, Հարավային Կովկասի, Թուրքիայի և Մերձավոր Արևելքի ուղղությամբ իրականացվող քաղաքականության մեջ: Այս ամենն ինչպե՞ս կազդի Հայաստանի և հայ-ռուսական հարաբերությունների վրա:

– ՌԴ Սահմանադրության համաձայն՝ նախագահական կառավարման ժամկետը 6 տարի է: Վլադիմիր Պուտինի վերընտրությունը նախագահի պաշտոնում նշանակում է, որ ռուսաստանցի ընտրողների ճնշող մեծամասնությունը հավանություն է տվել իր նախորդ գործունեությանը և կողմ է քվեարկել, որպեսզի նա շարունակի աշխատել նախագահի պաշտոնում մինչև 2024 թ.: Այլ թեկնածուի հաղթանակի դեպքում կարելի էր ակնկալել Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականության փոփոխություն: Այժմ ակնհայտ է, որ Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը կպահպանի ընդհանուր ուղղվածությունը, և ընտրություններից հետո նրա անխուսափելի ճշգրտումը սկզբունքային բնույթ չի կրելու:

Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը առաջվա պես ուղղված է լինելու Ռուսաստանի անվտանգության և շահերի պաշտպանությանը՝ աշխարհակարգի ավելի հավասարակշռված և անվտանգ մոդելի կառուցման ճանապարհով: Միաբևեռ աշխարհի փլուզումը և նոր աշխարհակարգի ձևավորումը կստիպի հետխորհրդային պետություններին ավելի հստակ կողմնորոշվել, թե որն է իրենց տեղը միջազգային հարաբերությունների՝ ձևավորվող բազմակենտրոն համակարգում: Երկար ժամանակ առաջատար արևմտյան տերությունները չէին դիտարկում Ռուսաստանը որպես ազդեցիկ միջազգային խաղացողի և պահանջում էին նախկին խորհրդային պետություններից միանշանակ ընտրություն կատարել «կամ-կամ» սկզբունքով: Եվ միայն վերջին ժամանակներում, աշխարհակարգի միաբևեռ մոդելի խորացող փլուզման պայմաններում, եվրոպացի և ամերիկացի քաղաքական գործիչների մի մասը հասկացավ, որ նման մաքսիմալիստական մոտեցումն անիրատեսական է:

Որոշ հետխորհրդային պետություններ ընտրեցին Ռուսաստանից առավելագույն հեռավորություն պահելու և նույնիսկ Ռուսաստանի հետ առճակատման ճանապարհը: Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի ձևավորումից հետո էլ շարունակեցին հետխորհրդային տարածության մասնատման և այս կամ այն առանձին երկիրը կամ երկրների խումբը եվրատլանտյան կառույցներում ընդգրկելու նախկին կուրսը: Գերիշխանության իր ռազմավարությունը իրագործելու Միացյալ Նահանգների առանցքային գործիքը շարունակում է մնալ ՆԱՏՕ ռազմական դաշինքը:

Ակնհայտ է, որ Վլադիմիր Պուտինի վերընտրությունից հետո հետխորհրդային տարածությունը, ինչպես և Մերձավոր Արևելքը, կշարունակեն մնալ Մոսկվայի և Վաշինգտոնի հակամարտության թատերաբեմը: ԱՄՆ-ի վարչակազմը հետագայում էլ փորձելու է օգտագործել հետխորհրդային պետեությունները և Եվրամիության երկրները՝ որպես Ռուսաստանի հետ դիմակայության գործիք: Բրյուսելյան բյուրոկրատիայի և ԵՄ-ի առանձին անդամ պետությունների մեծ կախվածությունը ԱՄՆ-ի վարչակազմից վերածում է նրանց ինքնիշխանություն չունեցող այնպիսի խաղացողների, ինչպիսիք հետխորհրդային որոշ պետություններն են՝ Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան:

Սխալ կլիներ դիտարկել իրենց չափերով փոքր հետխորհրդային պետությունները բացառապես որպես խամաճիկների և առաջատար համաշխարհային խաղացողների օբյեկտների: Շատ ռուսաստանցի փորձագետներ Հայաստանի օրինակով ցույց են տալիս, որ հետխորհրդային երկրները կարող են կառուցողական ազդեցություն ունենալ արդի միջազգային հարաբերությունների բնույթի վրա: Մասնավորապես, նրանք հույս են հայտնում, որ վերջերս Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կնպաստի Ռուսաստանի և Եվրամիության միջև ոչ միայն զուտ տնտեսական, այլև ռազմաքաղաքական լարվածության աստիճանական նվազեցմանը: Առաջիկա տարիները ցույց կտան, թե որքանով են հիմնավոր այս հույսերը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում