ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխման նախարար Վաչե Գաբրիելյանն իր իսկ կողմից ղեկավարվող նախարարության լուծարման գործընթացին վերաբերվում է նորմալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետը եւ հիմնավորեց, որ Հայաստանին անհրաժեշտ են բարեփոխումներ:
«Եթե նախարարությունը չկա, դա չի նշանակում, որ գործառույթը վերանում է: Ինտեգրումը կարելի է անել այլ միջոցներով, մասնավորապես, փոխվարչապետի ինստիտուտի միջոցով՝ առանց նախարարության, վարչապետի աշխատակազմի միջոցով կհամակարգվեն»,- պարզաբանեց փոխվարչապետը: