Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանը խփեց, Ղազարյանը փրկեց. Ինչ սպասել առաջիկա խաղից

«Առաջին գոլս հավաքականում խփել եմ հենց Էստոնիայի դարպասը: Եթե հնարավորություն եղավ, այս անգամ էլ կփորձեմ գոլ խփել: Ամենակարևորը, որ հաղթենք այս խաղում»,- այսօր ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Մարտի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի Էստոնիայի հետ: 2009 թվականի մարտի 28-ին աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ոչ-ոքի՝ 2:2 էր խաղացել էստոնացիների հետ: Հանդիպման 33-րդ րոպեին հաշիվը բացել էր Հենրիխ Մխիթարյանը՝ իր առաջին գոլը խփելով ազգային թիմի կազմում: Մխիթարյանի գոլից ընդամենը 5 րոպե անց Կոնստանտին Վասիլևին հաջողվել էր հավասարեցնել հաշիվը, իսկ 67-րդ րոպեին Սերգեյ Զեյնովն առաջ էր մղել հյուրերին: 87-րդ րոպեին մեր հավաքականին պարտությունից փրկել էր Գևորգ Ղազարյանը: Ի դեպ, մեր հավաքականի ներկայիս կազմից միայն Ղազարյանն ու Մխիթարյանն են մասնակցել 9 տարի առաջ տեղի ունեցած խաղին:

Բուքմեյքերներն առաջիկա մրցավեճում ֆավորիտ են համարում Հայաստանի ազգային հավաքականին: Մերոնց հաղթանակը գնահատված է 1.95, ոչ-ոքին՝ 3.35, իսկ Էստոնիայի հաղթանակը՝ 3.6 գործակցով: ՖԻՖԱ-ի ազգային հավաքականի դասակարգման աղյուսակում էստոնացիներն այս պահին 86-րդն են և 5 կետով գերազանցում են Հայաստանի ազգային հավաքականին:

2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Էստոնիան ընդգրկված էր H ենթախմբում Բելգիայի, Հունաստանի, Բոսնիայի, Կիպրոսի և Ջիբրալթարի հավաքականների հետ: Մեր առաջիկա մրցակիցը տոնել էր 3 հաղթանակ, 2 հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել 5 պարտություն: Վաստակելով 11 միավոր՝ Էստոնիան զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը՝ ետևում թողնելով Կիպրոսին և Ջիբրալթարին: Այս շրջափուլում Էստոնիան հյուրընկալվելիս խայտառակ՝ 8:1 հաշվով զիջել էր Բելգիային: 3 հաղթանակներից 2-ը 6:0 և 4:0 հաշվով էստոնացիները տոնել էին Ազգերի լիգայի խաղարկությունում մեր մրցակիցներից Ջիբրալթարի նկատմամբ: 3-րդ հաղթանակը Էստոնիան տարել էր Կիպրոսի հետ տնային մրցավեճում:

Անցյալ տարվա հանդիպումներից կարելի է առանձնացնել Տալլինում տեղի ունեցած ընկերական խաղը Խորվաթիայի բավական ուժեղ հավաքականի հետ: Այն ավարտվել էր Էստոնիայի հաղթանակով՝ 3:0 հաշվով: Էստոնացիները հաղթել են նաև վերջին 3 ընկերական խաղերում: Նոյեմբերի 12-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Էստոնիայի հավաքականը 3:0 հաշվով հաղթել է Մալթայի, 2:0 հաշվով՝ Ֆիջիի և 1:0 հաշվով՝ Վանուատուի հավաքականին: Էստոնացիները դավանում են կոշտ, միևնույն ժամանակ ոչ այնքան արագ ֆուտբոլ:

Մեր առաջիկա մրցակցի ամենահայտնի ֆուտբոլիստը հավաքականի ավագ՝ «Լիվերպուլի» 32-ամյա պաշտպան Ռագնար Կլավանն է: Վերջինս հազվադեպ է հայտնվում անգլիական թիմի կազմում: Ներկայում Էստոնիայի հավաքականում է նաև Զեյնովը, որը 9 տարի առաջ գրավել էր Հայաստանի հավաքականի դարպասը: Կլավանը, ինչպես նաև Երևանում աչքի ընկած հարձակվող Վասիլևը և կիսապաշտպան Ալեքսանդր Դմիտրևը դասվում են ազգային թիմի ամենափորձառու խաղացողների շարքում:

Չնայած հանդիպումն ընկերական է, այդուհանդերձ՝ երկրպագուները մեր հավաքականից տպավորիչ խաղ ու հաղթանակ են ակնկալում: «Հուսով եմ՝ կհաղթենք առաջիկա խաղերում: Հավաքականում մարտավարական փոփոխություններ են լինելու, բայց փորձելու ենք պատվով դուրս գալ և ուրախացնել երկրպագուներին: Թիմի նորեկը՝ Նորբերտո Բրիասկոն, արագ է մերվում թիմին, և կարծում եմ՝ մեծ օգուտ կտա»,- նշել էր Մխիթարյանը:

Հաղթանակը, ինչ խոսք, կարևոր է նաև հոգեբանական առումով: Անցյալ տարվա խայտառակ ելույթներից հետո ժամանակն է, որ մեր ֆուտբոլիստները թոթափեն լարվածությունը: Կարծում ենք՝ չնայած առկա խնդիրներին, Հայաստանի հավաքականն այսօր ի զորու է հաղթել Էստոնիային:

Ընդհանուր առմամբ Հայաստանի և Էստոնիայի հավաքականները հանդիպել են 4 անգամ: 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Տալլինում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր 1:0 հաշվով հօգուտ դաշտի տերերի: Խաղավարտից 7 րոպե առաջ Էստոնիային հաղթանակ էր պարգևել Սանդեր Պուրին: 1998 թվականին Հայաստանի հավաքականը Էստոնիայի հետ ընկերական հանդիպում էր անցկացրել Աբովյանի Քաղաքային մարզադաշտում: Շնորհիվ Կարեն Բարսեղյանի և Կարեն Սիմոնյանի խփած գոլերի մերոնք հաղթել էին 2:1 հաշվով: Այս հավաքականները ընկերական խաղ են անցկացրել նաև 1999 թվականի օգոստոսի 18-ին էստոնական Պյարնու քաղաքում: Հանդիպման վերջնամասում դաշտի տերերը 2 անգամ գրավելով Հայաստանի դարպասը՝ հաղթել էին 2:0 հաշվով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում